Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ո՞վ է ծաղրում թատրոնի մարդկանց

11.04.2013

Երկրի նախագահի, վարչապետի, պատգամավորների, նախարարների, փոխնախարարների և այլոց աշխատավարձերի կտրուկ բարձրացման խորապատկերին թույլ տվեք պետական ցինիզմ ու ծաղր դիտարկել թատերարվեստի մարդկանց աշխատավարձերի և սոցիալական խնդիրների հանդեպ պետական անտարբերությունը: Կամ, ավելի ճիշտ, նպատակային գործելակերպը...

Հայաստանում մոտ 1500 դերասան, բեմադրիչ, թատերագետ, բեմանկարիչ է ընդգրկված գործուն թատերական ընթացքի մեջ, այս մարդիկ են ձևավորում ոչ միայն գեղարվեստական մթնոլորտի կարևորագույն շրջագծերը, այլև ամեն ինչ անում են երկրի հեղինակության բարձրացման, միջազգային թատերական կյանքում Հայաստանի ինտեգրման համար: Մինչդեռ ՀՀ Նախագահն ու ՀՀ կառավարությունը գուցե ծրագրված կերպով ոչնչացնում են ահռելի թատերական կուտակումներն ու ձեռքբերումները, թատրոնի մարդկանց տանում խոր աղքատության, նվաստացման ու ստորացման...

Ես չգիտեմ, թե պատմության մեջ ինչպես են հիշվելու տնտեսությունն ամբողջապես քայքայած ու օլիգարխիկ հովերով ապրող վարչապետը, ընդհատակյա միլիոնատերեր դարձած մեր շատ նախարարներ ու փոխնախարարներ, արդեն անպատկառության բոլոր սահմաններն անցած մեծաթիվ պատգամավորներ, բայց միշտ մեր ժողովուրդն ապրելու է ոգեղեն արժեքներով, հազար նախարար ու պատգամավոր Վարդուհի Վարդերեսյանի եղունգը չեն արժենալու, մեր թատրոնի այսօրվա վարպետների ստվերն անգամ չեն լինելու...

Մինչդեռ նայեք հենց նրանց թշվառությանը, նայեք տասնյակ ու տասնյակ երիտասարդ դերասանների ապրելակերպին, մարդկանց, ովքեր ընդամնեը 45 հազար դրամով պարտավոր են ապրել մեկ ամբողջ ամիս, երբ վարչապետն ու շատ պատգամավորներ, շատ նախարարներ այդ գումարով իրենց երեխաների կարուսելային ծախսերն են վճարում...

Նախագահականում ավելի շատ գումար զուգարանի թուղթ առնելու վրա են ծախսում, քան երիտասարդ արվեստագետների աշխատավարձերի բարձրացման...

Ամոթ է, անամոթություն է այս ամենը...

Արթնացե՛ք, ուշքի եկե՛ք...

Բավական է հարստանաք արվեստագետների հաշվին, բավական է ստորացնեք նրանց, բավական է մեր երկիրը վերածեք ոգու անապատի...

Բավարարվեք ձեր կուտակածով, ձեր ունեցվածքով, ձեր տարածով և մի քիչ էլ մտահոգվեք թատրոնի մարդկանց մասին, այն մասին, որ նրանք էլ բարեկեցիկ կյանքով ապրելու իրավունք ունեն՝ ինչպես դուք, ձեր զավակները, անգամ ձեր զոքանչներն ու ձեր վարորդները...

Լևոն Մութաֆյան
    Դիտվել է 1189 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ