Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ձեռագրերը ճանաչվել են ազգային արժեք

12.19.2017


Ֆրանսիայում ազգային արժեք է ճանաչվել Դոնասեն Ալֆոնս Ֆրանսուայի « Սոդոմի 120 օրը» գրքի ձեռագիրը: Այդ մասին տեղեկացնում է «gazeta.ru»-ն:

Նույնպիսի որոշում է կայացվել նաև Անդրե Բրետոնի «Սյուրռեալիզմի մանիֆեստների» մասին:

Այդ երկու աշխատությունները, որոնք վերջերս դրվել էին աճուրդի , հանվել են վաճառքից, քանի որ չեն կարող Ֆրանսիայի սահմաններից դուրս բերվել: Երկրի մշակույթի նախարարությունը մտադիր է այդ լոտերը ձեռք բերել միջազգային շուկայի գներին համապատասխան :

Ասենք, որ մարկիզ դ՝ Սադի ձեռագիրը գնահատվում է 4-6մլն, իսկ Բրետոնի մատյանների և մանիֆեստների հավաքածոն՝ 4 մլն եվրո:
    Դիտվել է 385 անգամ