Գլխավոր TV ալիքը զրկվել է ծիսական ֆիլմը ցուցադրելու իրավունքից12.19.2017
2007թ.-ից ի վեր, առաջին անգամ ռուսական հեռուստատեսության առաջին ալիքը ամանորի գիշերը չի կարող ցուցադրել ավանդական «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» գեղարվեստական կինոնկարը: Սակայն դրա փոխարեն ռուսաստանցի հեռուստադիտողների տոնական մթնոլորտը այդ ֆիլմի արդեն անգիր հիշվող բովանդակությամբ զարդարելու հնարավորությունը կստանա «Ռոսսիա-1» ալիքը:
«snob.ru»-ն պարզել է, որ համառուսաստանյան առաջինը 10 տարի ամանորյա ցուցադրություններից հետո պարզապես զրկվել է ֆիլմի հեռարձակման իրավունքից պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով:
Ռեժիսոր Էլդար Ռյազանովի հանրահայտ ֆիմը Պետերբուրգը Մոսկվայի հետ շփոթած բժշկի մասին առաջին անգամ ցուցադրվել է 1976թ.-ի հունվարի 1-ին՝ ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսության 1-ին ալիքով: Կինոնկարը արժանացել է Խորհրդային պետական մրցանակի: Ժամանակի ընթացքում այն ձեռք բերեց ծիսական նշանակություն և այդպիսին է մնում նաև այսօր՝ ռուսաստանցիների ու ԱՊՀ անդամ երկրների բազմաթիվ հեռուստադիտողների համար: