Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արթ-սրճարանի հարթակից` հռչակավոր թատրոնի բեմ՝ մեկ գիշերում

12.21.2017

Օրերս, Մոսկվայում, Վախթանգովի անվան թատրոնում «Եվայի ձեռնադրությունը» բեմադրության մեջ գլխավոր դերակատարներից մեկի՝ Վասիլի Լանավոյի հիվանդության պատճառով ներկայացումն ստիպված են եղել չեղյալ հայտարարել և հանդիսատեսներին առաջարկել տոմսերը ետ վերադարձնել կամ դիտել դերասան Եվգենի Կնյազևի կատարմամբ «Պիկովոյա դամա» մոնոներկայացումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Թատրոնի տնօրինությունն այդպիսի ստիպողական լուծման էր հանգել այն պատճառով, որ խիստ անհանգստացած էր չեղյալ հայտարարված ներկայացման փոխարեն հանդիսատեսին փակ դռներով դիմավորելու հեռանկարից:

Հրատապ կարգավորում պահանջող հարցի այսպիսի լուծումը ռիսկային էր այնքանով, որ «Պիկովոյա դամա» մոնոներկայացումը բեմադրվել է անհամեմատ փոքր միջավայրում և հարթակում՝ թատրոնի արթ-սրճարանում ցուցադրելու համար: Այն ձևաչափով չէր համապատասխանում մեծ բեմում, հսկայական հանդիսասրահի առջև ներկայացնելու պահանջներին: Ինչպես նշում է Կնյազևը, նման իրավիճակը «Պահանջում է այլ գործիքակազմ, բեմական գործողության զգալի վերակառուցում, քանի որ հիմնական բեմում գործում են բոլորովին այլ խաղի կանոններ»:

Սակայն իրավիճակից պատվով դուրս գալու, երկարամյա գործընկերոջ ակամա «թերացումը» հարթելու և թատրոնի վարկը պահպանելու ձգտումն ի վերջո հաղթել է և Եվգենի Կնյազևը կատարել է իր համար ռիսկային որոշում: Ընդհամենը մեկ գիշերվա մեջ նա ոչ միայն տրամադրվել է վախտանգովյան թատրոնի հիմնական բեմ դուրս գալու հոգեվիճակին, այլև հասցրել է նվագախմբի հետ կատարել անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք...

Եվ միայն երեկոյան,ներկայացումից հետո, հանդիսատեսի առաջ խոնարhումների ժամանակ, նա հասկացել է, որ ամեն ինչ անցել է գերազանց...
    Դիտվել է 189 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300>>հաջորդ