Համարվում է մոլորակի մեծագույն ձայներից մեկը11.04.2013
Նոյեմբերի 6-ին Մոսկովյան «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» 7-րդ փառատոնի շրջանակներում ՌԴ մայրաքաղաքի Երաժշտության տանը հանդես կգա Հարավաֆրիկյան Հանրապետությունից հրավիրված սոպրանո, Պլաչիդո Դոմինգոյի «Օպերալիյա» մրցույթի հաղթող Փրիթթի Յենդենը, ով այսօր արդեն համարվում է մոլորակի մեծագույն ձայներից մեկը:
Յենդենը Քեյփթաունի համալսարանին կից երաժշտական քոլեջի և Միլանի Լա Սկալա օպերային թատրոնի ակադեմիայի սանուհի է: Նա այժմ իր վարպետությունը հղկում է փառապանված Մարիել Դեվիայի մոտ: Բացի «Օպերալիյա»-ից, երգչուհին արժանացել է նաև մի շարք այլ հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկրի կոչման: 2013թ.-ին Փրիթթի Յենդենն առաջին անգամ հանդես է եկել Նյու-Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում:
Սպիվակովյան փառատոնի շրջանակներում Փրիթթի Յենդենը բեմ դուրս կգա տենոր Ջոն Օսբորնի ընկերակցությամբ, ով ժամանակին նույնպես «Օպերալիյա» մրցանակաբաշխության հաղթող է ճանաչվել (1996թ.):
Այսօր Օսբորնը հանդես է գալիս աշխարհի խոշորագույն օպերային բեմահարթակներում:
Երկու համաշխարհային մեծության մեներգիչների նոյեմբերի 6-ին նախատեսված համերգային ծրագիրը կազմվել է Բելինիի, Գունոյի և Վերդիի օպերաների դրվագներից: