Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ ժենովաչի, Դովլաթովի արձակում թաքնված է թատերական մեծ ներուժ

12.22.2017


Հայտնի ռեժիսոր Սերգեյ Ժենովաչը Մոսկվայի իր ղեկավարությամբ գործող «Թատերական արվեստի ստուդիա» թատրոնում ամանորի նախօրեին հանդիսատեսին կներկայացնի «Արգելոց» բեմադրությունը՝ Սերգեյ Դովլաթովի և Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությունների մոտիվներով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

«Ի՞նչ է հայրենիքը, կարելի՞ է արդյոք այն լքել: Մնալ, թե՞ հեռանալ արտասահման: Իշխանության և արվեստագետի հարաբերություններ: Երկու հանճարեղ մարդկանց, մեծ գրողների մտորումները փոխլրացնում են միմյանց: Դովլաթովի վեպի կենտրոնում գրող Բորիս Ալիխանովն է (նրա նախատիպերը եղել են Բրոդսկին և ինքը՝ Դովլաթովը), որը հայտնվել է ներքին հոգեբանական ճգնաժամի մեջ»,- ներկայացրել է իր բեմադրության հիմնական կողմերը Ժենովաչը:

Նա նշել է, որ Պուշկինի միջոցով ներկայացման գլխավոր հերոսը՝ Բորիս Ալիխանովը, ստուգում է իրեն, այլոց հետ իր հարաբերությունների, մտքերի, արարքների ճշտությունը:

«Նա կանգնած է նոր կյանքի շեմին, ընտրության առաջ, որը կարող է կամ չի կարող փոխել ամեն ինչ: Իսկ Պուշկինի պոեզիան այս պատմությունը դուրս է բերում նոր մակարդակի»,- ասել է Ժենովաչը և ավելացրել, որ Դովլաթովը այս գործը սկսել է գրել պուշկինյան արգելոցում, իսկ ավարտել է ԱՄՆ-ում, երբ արդեն արված էր վճռական քայլը (ընդմիշտ հեռացել էր հայրենիքից-խմբ.):

Ռեժիսորը ընդգծել է, որ հանդիպումն այնպիսի գրողի հետ, ինչպիսին Դովլաթովն է, դարձել է իրադարձություն, որ նրա արձակում թաքնված է թատերական մեծ ներուժ: Նա նաև ասել է, որ Դովլաթովի արձակը շատ բեմական է, նրա երկխոսությունները լսելու, արտաբերելու, հիշելու ցանկություն է առաջանում:

Ժենովաչը նաև պատմել է, որ այս ներկայացումը պատրաստելու ընթացքում եղել են Միխայլովսկից ոչ հեռու գտնվող Դովլաթովի թանգարանում, որը թեև տեղավորված է երկու փոքր սենյակներում և մասնավոր կարգավիճակ ունի, սակայն էնտուզիաստների հոգածության ներքո է: Շատ այցելուներ են լինում այդ թանգարանում, որոնցից շատերը գիտեն տաղանդավոր գրողի գործերը և սիրում են նրան: Ժենովաչը նաև ասել է, որ իր և գործընկերների մոտ միտք է առաջացել, թե ինչպես օժանդակել այդ թանգարանին և այն դարձնել պետական:

«Արգելոց» ներկայացման մեջ զբաղված են ինչպես թատրոնի «հնաբնակ» արտիստներ, այնպես էլ Սերգեյ Ժենովաչի արվեստանոցը 2016թ.-ին ավարտած երիտասարդ դերասան-դերասանուհիներ, որոնց հետ «Թատերական արվեստի ստուդիան» կապում է իր ապագա հույսերը:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 1010 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ