Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պատմական քաղաքի հայտնի տան գեղատեսիլ այգում

12.25.2017


Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինիի մասնակցությամբ կայացել է «Մեծ Պոմպեյ» նախագծի շրջանակներում վերականգնված միանգամից երեք պատմամշակութային արժեք ունեցող շենքերի բացման արարողությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Մասնագետներին հաջողվել է վերանորոգել «Տրիկլինիի բաց երկնքի տակ գտնվող տան» շքեղ խորանը և հինգ ոչ մեծ սենյակները: Պատմական քաղաքի այս հայտնի տան գեղատեսիլ այգում և ամառային ճաշարանում հանգստանում էին հարևանությամբ գտնվող ամֆիթատրոնի այցելուները:

Բացի այդ, զբոսածրջիկների համար արդեն բաց է «Լարարիայի ծաղկուն տունը», որը հայտնի է իր լավ պահպանված որմնանկարներով, պատերին միֆական տարբեր թեմաներով արված զարդաքանդակներով և հռոմեկան քաղաքի շքեղություննները խորհրդանշող տարբեր իրերով:

Հաջորդ վերականգնված կառույցը տարբեր արհեստանոցներ ունեցող մի շինություն է, որտեղ հին ժամանակներում պատրաստվում և տեղում վաճառվում էին վարպետների պատրաստած գործերը:

Սկսած 2014 թ.-ից Իտալիայի կառավարությունը միջոցներ է հատկացնում հրաբուխի մոխիրների տակ իր դարավոր անհայտությունից հետո կրկին լույս աշխարհ վերադարձած քաղաքի հուշարձանները վերականգնելու նպատակով: Զբոսաշրջիկների մեջ մեծ հետաքրքրություն առաջացնող այդ քաղաքի շինությունների մի մասը բնական տեղումների և այլ գործոնների ազդեցության տակ զգալի վնասներ էր կրում:

Իտալիայի կառավարությունը 2014թ.-ին որոշեց առավել մեծ վնաս կրած 30 պատմամշակութային հուշարձանների վերականգնման մասին և դրա համար հատկացրեց 2 մլն եվրո:

Ասենք, որ Պոմպեյը համարվում է UNESCO-ի համաշխարհային պատմամշակութային ժառանգություն:

Հավելենք նաև, որ դեռևս 2012թ.-ին այս հուշարձան քաղաքում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար եվրահանձնաժողովը տրամադրել էր 105 մլն եվրո: Այդ ժամանակ, ինչպես տեղեկացնում է «epochtimes.ru»-ն, Կամպանիայի տարածաշրջանի ղեկավար Ստեֆանո Կալդորոն հայտարարել էր, որ վերականգնման աշխատանքների վրա ծախսվել է ընդամենը 588 հազար եվրո: Այն ժամանակ Կալդորոն հայտարարեց, որ միջոցները անմիջապես փոխանցվում են ընկերություններին, և տարածաշրջանի ղեկավարությունը հնարավորություն չունի հետևելու աշխատանքների ընթացքին:

2010թ.-ին, Պոմպեյում փլվել էր «Գլադիատորների տուն» հռոմեական հուշարձանը. 2011թ.-ին՝ Նոլանյան դարբասներից ոչ հեռու գտնվող պատի մի հատված:

Եվրահանձնաժողովի տրամադրած միջոցներով 30 հուշարձանների վերականգնումը, որը նախատեսված է եղել ավարտել 2015թ.-ին մոտ, ըստ ամենայնի բավարար չի եղել և Իտալիայի կառավարությունը ստիպված է եղել հուշարձանի վերանորոգման նպատակների համար հատկացումներ անել նաև պետական միջոցներից:
    Դիտվել է 822 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ