Անցորդները ողբերգության վայր են գնում հարգելու զոհվածների հիշատակը 12.26.2017
Մոսկվայում, նախօրեին, մետրոյի «Սլավյանսկի Բուլվար» կայարանի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, այսօր՝ դեկտեմբերի 26-ին չեղյալ են համարեվել «Ճանապարհորդություն դեպի Ծննդյան տոներ» նախագծի շրջանակներում տեղի ունեցող միջոցառումները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Փառատոնի կազմակերպիչները տեղեկացրել են, որ այդ որոշումը տարածվում է փողոցային թատերականացված ներկայացումների և համերգների, ինչպես նաև «Մոխրոտիկը» սառցե բալետի վրա:
Բացի այդ դեկտեմբերի 28 է տեղափոխվել ձյունանուշիկների ավանդական շքերթը:
Փառատոնի առևտրային կետերը կշարունակեն աշխատանքը նույն ռեժիմով: Փոփոխություն չկա նաև կրթական միջոցառումների ժամկետների մեջ:
Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 25-ին մետրոյի «Սլավյանսկի Բուլվար» կայարանի մոտ քաղաքային երթուղային ավտոբուսը ընթացքից մխրճվել էր հետիոտնային հատվածում գտնվող մարդկանց մեջ և ցած իջել դեպի ստորգետնյա անցում: Ըստ նախնական տեղեկությունների զոհվել է 4 մարդ, 15-ը՝ ստացել են մարմնական վնասվածքներ:
Ավտոբուսի վարորդը ձերբակալվել է: Ահաբեկչության վարկածը չի քննվում: Անցորդները ողբերգության վայր են գնում հարգելու զոհվածների հիշատակը, ծաղկեպսակներ են դնում, մոմեր վառում:
Այս թեմայով այլ հղումներ-1