Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեծ երգչուհու երկրորդ ինքնակենսագրական գիրքը

12.27.2017

Ռոքնռոլի թագուհի Թինա Թրները հրատարակել է ինքնակենսագրական երկրորդ գիրքը: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Tina Turner: My Love Story» («Թինա Թրներ. Իմ կյանքի պատմությունը») վերնագրված գիրքը անդրադառնում է տարբեր թեմաների՝ սիրո որոնումներից մինչև հիվանդության դեմ պայքարը, որը երգչուհին երկար ժամանակ թաքցնում էր հանրությունից:

«Սիրո պատմությունը» Թինան գրել է իր անձնական օգնականի համահեղինակությամբ:

Այս գիրքը կհարմարեցվի նաև աուդիոգիրք թողարկելու համար: Իսկ 2018թ.-ի գարնանը Լոնդոնի «Օլդվիչ» թատրոնում կկայանա «The Tina Turner Musical» («Մեղեդային Թինա Թրները») ներկայացումը:

Այս երկու իրադարձություններն էլ նվիրված են լեգենդար երգչուհու ստեղծագործական գործունեության 60 ամյակին:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 335 անգամ