Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական գործիչներն այլևս չեն ցանկանում համակերպվել ստեղծված իրավիճակի հետ

11.05.2013


Այսօր Հայաստանի թատերական գործիչների միությունում կայացել է վարչության նիստ: Կազմակերպությունը պատրաստվում է նոյեմբերի 8-ին կայանալիք հերթական համագումարին, որն, ըստ միության կանոնադրության, անցկացվում է երկու տարին մեկ անգամ:

Ինչպես գրում է «newsbook.am» կայքը վարչության նիստը, արձանագրել է, որ թատերական գործիչներն այլևս չեն ցանկանում համակերպվել այն իրավիճակի հետ որում հայտնվել են մշակույթի այս ոլորտն ու նրա սպասավորները: Խոսքն առաջին հեթին վերաբերում է պետության կողմից թատերական գործիչներին տրվող 45 հազար դրամ աշխատավարձին, որը ոչ միայն չի կարող բավարարել ոլորտի մարդկանց սոցիալական պահանջմունքները, այլև դարձել է մասնագետների, հատկապես երիտասարդ մասնագետների հեռանալու լուրջ նախադրյալ:

Ճիշտ է, ինչպես նշել է թատերագետ Լևոն Մութաֆյանը «… թատրոններում ինչ-որ քայլեր են անում, հորինում ելույթավճարներ, սակայն դրանք նույնպես չնչին են և չեն կարող գոնե տանելի պայմաններ ձևավորել»:

Սոցիալականից բացի, թատերական գործիչները կարևորում են նաև թատրոնի մասին օրենքի խնդիրը: ՀԹԳՄ-ի նիստում նշվել է, որ 2004 թվականից մինչև այսօր օրենքի այս նախագիծը «ֆուտբոլի գնդակի նման» ԱԺ մի հանձնաժողովից մյուսին է անցնում:

Թատերական գործիչներին մտահոգում է նաև այն, որ արդեն տասը տարուց ավելի ԱԺ-ն չի կամենում փոփոխություններ մտցնել հասարակական կազմակերպությունների մասին օրենքում և չի ձեռնարկում քայլեր ստեղծագործական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին մյուսներից տարանջատելու ուղղությամբ:
    Դիտվել է 462 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255>>հաջորդ