Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Սև հայելու» վեց նոր պատմությունները

12.29.2017



«Netflix» ամերիկյան մուլտիմեդիա ընկերությունը թողարկել է ամանորյա հոլովակ՝ նվիրված «Սև հայելի» սերիալի 4-րդ սեզոնին: Երկու րոպե տևողությամբ նյութը շվեդական հայտնի ABBA համույթի «Happy New Year» երգի ուղեկցությամբ ներկայացնում է տեսարաններ այդ սերիալից և իրական կյանքից, որոնք տեղ են գտել 2017թ.-ին:

Տեսահոլովակում առանձին տեղ են գրավել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում «ռուսական հետքի» մասին ակնարկը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամանորյա ուղերձը ամերիկացիներին:

«Ամերիկայի հարգելի քաղաքացիներ, սիրելի բարեկամներ,- ասում է Պուտինը հոլովակում իրեն հատկացված դրվագում,- ապագան ավելի լուսավոր է, քան դա եղել է երբևէ»: Իսկ էկրանի վրա այդ ընթացքում պարզ երևում է «Կրեմլի նորությունների թույլտվությամբ» լոգոտիպը:

Տեսահոլովակում կա հիշատակություն նաև կեղծ տեղեկատվության, Շարլոտսվիլում ազգայնականների երթի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, անդրոիդ Սոֆիայի և Facebook-ի հիմնադիր Մարք Ցուկերբերգի մասին:

«2017թ.-ին հրաժեշտ տալու միայն մեկ եղանակ կա»,- ընդգծվում է տեսահոլովակում և մատնանշվում այդ եղանակը: Դա «Սև հայելու» վեց նոր պատմություններն են:

Տեսանյութեր

Դիտվել է 614 անգամ