Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայ հանդիսատեսին ծանոթ ռեժիսոր Ֆաթիհ Աքինը արժանացել է «Ոսկե Գլոբուս»-ի

01.08.2018

Այսօր՝ հունվարի 8-ին, Լոս-Անջելոսում կայացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության 75-րդ արարողությունը: «Լավագույն դրամատիկական ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մարթին Մքդոնախի «Երեք բիլբորդ Միսուրիի Էբբինգի սահմանին» գեղարվեստական կինոնկարը: Այն նաև նվաճել է լավագույն սցենարի համար սահմանված պարգևը:

Այս ֆիլմում նկարահանված դերասանուհի Ֆրենսիս Մքդորմանդը «Լավագույն դրամատիկական դերասանուհի» անվանակարգում «նույնպես արժանացել է «Ոսկե գլոբուսի»

«Լավագույն դրամատիկական դերասան» անվանակարգում առաջնությունը տրվել է «Մութ ժամանակներ» կինոնկարում հանդես եկած Հարի Օլդմանին:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում «Ոսկե Գլոբուսը» բաժին է հասել «Ջրի ձևը» ֆիլմի հեղինակ Գելերմո դել Տորոյին:

«Ոսկե Գլոբուս» է ստացել նաև այս ֆիլմի երաժշտության հեղինակ, ֆրանսիացի կոմպոզիտոր Ալեքսանդր Դեսպլան:

«Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Լեդի Բյորդ» ֆիլմը, իսկ գլխավոր դերակատարներից դերասանուհի Սիրշա Ռոնանը ստացել է իր Ոսկե գլոբուսը» «Լավագույն կնոջ դեր կատակերգության/մյուզիքլի մեջ» անվանակարգում:

Լավագույն մինի-սերիալ է համարվել «Մեծ փոքր սուտ» կինոնկարը: Այս ֆիլմի դերասաններից լավագույններն են եղել Նիկոլ Քիդմանը (Լավագույն կնոջ դերակատար), Ալեքսանդ Սքարսգադը (Լավագույն երկրորդ պլանի դերասան):

«Լավագույն դրամատիկական սերիալ» անվանակարգում հաղթողն այս տարի «Սպասուհու պատմությունը» կինոնկարն է դարձել, որը կարողացել է շրջանցել նշանավոր «Գահերի խաղին»:

Լիամետրաժ մուլտֆիլմերից «Ոսկե Գլոբուսը» բաժին է հասել «Կոկոյի գաղտնիքը» կինոնկարին:

Իսկ «Լավագույն օտար լեզվով կինոնկարի» հաղթության դափնին շնորհվել է հայ հանդիսատեսին քաջ ծանոթ «Սպի» ֆիլմի բեմադրիչ, ծագումով թուրք, գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Ծայրակետի վրա» ֆիլմին:
    Դիտվել է 337 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168