Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թինա Թրները և «Queen» համույթը կստանան պատվաոր «Grammy»

01.10.2018

Երգչուհի Թինա Թրները և «Queen» համույթը երաժշտական արդյունաբերության մեջ ունեցած հատուկ ծառայության համար արժանացել են պատվավոր «Grammy» մրցանակի: Նրանց հանդիսավոր պարգևատրության արարողությունը և այդ կապակցությամբ կայանալիք համերգը տեղի կունենա 2018թ.-ի ամռանը: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Թինա Թրները «Grammy» մրցանակի անվանակարգերի է ներկայացվել 25 անգամ և արժանացել է 8 արձանիկ: Արտիստիզմի, բեմական արտահայտչականության և տեմպերամենտի համար նրան շնորհել են «Ռոքնռոլի թագուհի» կոչում: Նա համարվում է աշխարհի լավագույն 10 պարուհիներից մեկը: Իսկ ամերիկյան հեղինակավոր «Rolling stone» հանդեսը նրան համարել է ժամանակակից ամենամեծ երգչուհիներից մեկը:

«Queen» համույթի երաժիշտների համար պատվավոր «Grammy» մրցանակը նրանց կարիերայում առաջինն է: Բայց նշենք, որ այս կոլեկտիվի անունը 2005թ.-ին ներառվել է Գինեսի գրքում: Ընդհանուր առմամբ, այս բրիտանական համույթի անունը իր հայրենիքի երաժշտական հիթ-շքերթներում իր դիրքերը պահպանում է ավելի քան 25 տարի: Այսպիսի արդյունք չեն կարողացել արձանագրել նույնիսկ լեգենդար «The Beatles» համույթն ու «Ռոքնռոլի արքա» Էլվիս Փրեսլին:



Այս թեմայով այլ հղումներ-1

Տեսանյութեր

Դիտվել է 390 անգամ