Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լավը և վատը ռևերս է

01.11.2018

Մոսկվայի մյուզիքլի թատրոնը պատրաստում է մի ներկայացումը, որը չի կարելի վերագրել որևէ կոնկրետ ժանրի: Այդ մասին բեմդրության ռեժիսոր Անդրեյ Կոլցովի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Ըստ ռեժիսորի, իրենց ներկայացումը փորձ է մարմնի, երաժշտության, դրամատուրգիայի հետ, որտեղ ամեն ինչին առաջ տանող ուժը կլինի ակրոբատիկան: «Առաջին անգամ մենք ցանկացել ենք այնպես անել, որ ակրոբատիկան լինի լեզու, որտեղ յուրաքանչյուր հետպտույտով ցատկ դրամատուրգիայով արդարացված է»,- ասել է ներկայացման բեմադրիչը:

Այս խնդրի լուծման համար թատրոն է հրավիրվել համաշխարհային համբավ վայելող կանադական «Cirque du Soleil» կրկեսի խորեոգրաֆ Դեբրա Բրաունը:

«Մենք որևէ կասկած չունեինք, որ այս խորեոգրաֆիական համերգի բեմադրության ստեղծմանը պետք է հենց նա մասնակցեր: Նրա գիտելիքները ոչ միայն խորեոգրաֆիայում, այլև ակրոբատի մարմնի վերաբերյալ, ամենալավն են, քան որևէ այլ մեկի մոտ»,- ասել է Կոլցովը:

Մոսկովյան երաժշտական թատրոնի այդ նոր ներկայացմանը, որ ստացել է «Ռևերս» վերնագիրը, մասնակցում են 15 դերասան, որոնք ողջ ներկայացման ընթացքում պետք է գտնվեն բեմում: Ռեժիսորի ասելով, նրանք բոլորն էլ ավելի շատ ակրոբատի պատրաստվածություն ունեն, սակայն իրենք իրենց առջև խնդիր են դրել նրանցից դուրս քաշել զգացմունքի նշաններ, որպեսզի մարդը, կատարելով հետպտույտով ցատկ, «դրա մեջ ներդնի ոչ միայն ֆիզիկա, այլև հոգի և իմաստ»:

Ըստ ներկայացման սյուժեի, հերոսները փակված են տարածության մեջ: Այնտեղից դուրս գալու ցանկությունը ստիպում է նրանց երբեմն ի հայտ բերել մարդկային բնույթի համար անսովոր որակներ: Այդ ամենի չափման գործիքներ կդառնան այնպիսի իրավիճակները, ինչպիսիք են, օրինակ, կույր աղջկա հետ վարվելակեպը և մասնակիցներից մեկի զոհվելը:

«Ռևերս»-ը դա հակառակ կողմն է, մեկ վիճակից մեկ այլին անցնելը: Լավը և վատը նույնպես ռևերս է: «Մենք հանդիսատեսին ցանկանում ենք ցուցադրել այդ անցումը»,- ասել է ներկայացման ռեժիսորը:
    Դիտվել է 901 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ