Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորական դեբյուտ՝ Մոլլի Բլյումի մասին պատմող ֆիլմով

01.11.2018

Մեծ էկրան է բարձրացել հոլլիվուդյան հայտնի սցենարիստ Ահարոն Սորկինի առաջին ռեժիսորական աշխատանքը կինոյում: «Օսկար», «Ոսկե գլոբուս», «Էմմի» մրցանակների դափնեկիրը իր ֆիլմի հիմքում դրել է իրական դեպքեր և անդրադառնում է անլեգալ էլիտար պոկերի ակումբ կազմակերպած Մոլլի Բլումի պատմությանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «meduza.io»-ին:

Մոլլիի այս «բիզնեսը» թեև հատուկ ծառայությունները շուտով բացահայտում են, իսկ նրան ձերբակալում, հետաքրքիր է այն առումով, որ կինը իրեն քննող իրավապահների նկատմամբ հասնում է փաստացի հաղթանակի, քանի որ այդպես էլ նրանց առաջ չի բացահայտում իր հաճախորդների անունները: Իսկ ավելի ուշ այս մասին նա գիրք է գրել:

«Մեծ խաղ», այսպես է կոչվում Սորկինի այս ֆիլմը, որի նկարահանման համար ազդակ է հանդիսացել նրա և Մոլլիի ծանոթությունը և հեղինակած գիրքը, որը, ինչպես նշել է նա թեև հետաքրքիր է, բայց ներկայացնում է միայն այսբերգի վերևի մասը: «Խոսելով նրա հետ... ես հասկացա, որ զրուցում եմ իսկական պատրաստի կինոհերոսուհու հետ»,- ասել է Սորկինը:

Ռեժիսորը առանձնացրել է իր հերոսուհու և իրական Մոլլիի առավել ընդգծված ընդհանրությունները: Նրանք ունեն նուն «ուղեղը, ուժը, նպատակային բնավորությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը, հումորի զգացողությունը... և բարին չարից տարբերելու հերոսական ունակությունը»:

Սորկինը ընդգծել է, որ իր ֆիլմի հերոսուհու բնավորության գծերի մեծ մասը վերցրել է ոչ թե Մոլլի Բլյումի հեղինակած գրքից, այլ հենց նրանից:

Ավելացնենք, որ գլխավոր դերում նկարահանվել է դերասանուհի Ջեյսիկա Չեսթեյնը:
    Դիտվել է 88 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374>>հաջորդ