Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չեն անհանգստանա այն մասին, թե արդյոք չե՞ն ուշանա իրենց գնացքից

01.12.2018


Սանկտ-Պետերբուրգի Միխայլովյան թատրոնը շաբաթ և կիրակի օրերի ներկայացումների ցուցադրությունը, որոնց տևողությունը սովորականից ավելի երկար է, կսկսի շատ ավելի վաղ՝ ժամը 18:00-ին: Այդ մասին հղում անելով «mikhailovsky.ru»-ին, տեղեկացնում է «taglur.am»-ը:

Նման գրաֆիկի որդեգրումը վերաբերում է երկարատև և երկու ընդմիջում ունեցող ներկայացումներին:

«Մենք հուսով ենք, որ ձմեռային մութ երեկոներին դա ավելի հարմար կլինի. առաջանում է հնարավորություն օգտագործել հանգստյան օրերի երեկոն առավել ռացիոնալ, թատրոն հաճախելը համատեղել զբոսանքի հետ, տուն վերադառնալ քաղաքային տրանսպորտի գործունեության առավել հարմար ժամին: Մոսկվացի հանդիսատեսները, որոնք հանգստյան օրերին հաճախ են գալիս Միխայլովյան թատրոն, չեն անհանգստանա այն մասին, թե արդյոք չե՞ն ուշանա իրենց գնացքից»:

Այս նոր աշխատելաոճը թատրոնն սկսել է կիրառել հունվարի սկզբից: Հանդիսատեսները այն գնահատել են դրական:

Հայտարարության մեջ հրապարակված են այն ներկայացումների վերնագրերը, որոնք առաջիկա ամիսներին սկսվելու են ժամը 18:00-ին՝ «Մոցարտ. Ֆիգարոյի ամուսնությունը», «Դիմակահանդես», «Սիրո ըմպելիք», «Սեվիլյան սափրիչ», «Մանոն Լեսկո»:

Ինչպես տեղեկացնում է teatral-online.ru-ն, Միխայլովյան թատրոնը միակը չէ, որը այդպիսի գրաֆիկով է աշխատում հանգստյան օրերին: Այդ նույն սխեմայով են աշխատում, նաև Մոսկվայի Ռուսական բանակի կենտրոնական թատրոնը, Փոքր թատրոնը: Այս նախաձեռնությունը դրական է գնահատել նաև Մոսկվայի քաղաքապետարանը:

Նշենք, որ, այնուամենայնիվ, Մոսկվայում գործող թատրոնների հիմնական մասը այսպիսի աշխատանքային գրաֆիկը չի ընդունում: Նրանք կարծում են, որ դա կարող է առաջացնել խառնաշփոթ:
    Դիտվել է 1073 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ