Ցուցահանդեսը ինքը չի քանդել, դա չար ուժերի գործն է01.12.2018
Հունվարի 13-ին Ռուսաստանի Օմսկ քաղաքի «Լևայա նոգա» գեղարվեստի ցուցասրահում նախատեսված «Սրամոտա» 18+ ցուցահանդեսի բացումը չի կայանա: Այդ մասին «vomske.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ըստ ցուցասրահի միջոցառումը տապալվել է այն պատճառով, որ տեղացի նկարիչ Ալեքսանդր Դիսավենկոն հարբած վիճակում քանդել ու ջարդոտել է ցուցանմուշները, վնասել է նկարները և այլ գույք:
Ցուցահանդեսի կազմակերպիչը՝ Նիկիտա Պոզդնյակովը իր Facebook-ի էջում գրել է, որ «Ցուցասրահը դադարեցնում է իր գոյությունը, մինչև ես չգտնեմ նոր հարմար տարածք»:
Հատկանշական է, որ ցուցահանդեսը տապալող Դիսավենկոն և կազմակերպիչը՝ Պոզդնյակովը, Օմսկցի այլ արվեստագետների հետ միասին միևնույն շենքում գտնվող արվեստանոցներ ունեն, այսինքն ստեղծագործում են գրեթե միևնույն տիրույթում:
Դիսովենկոն հայտարարել է, որ ցուցահանդեսը ինքը չի քանդել, որ դա չար ուժերի գործն է: Դրան ի պատասխան նյութական ու բարոյական վնասներ կրած Պոզդնյակովը հայտարարել է. «Ես նրան չհավատալու պատճառ չունեմ: Նա կարգին մարդ է, սուտ չէր խոսի»:
Նա հրաժարվել է դիմել իրավապահ մարմիններին, թեև հենց դա էլ նրան խորհուրդ են տալիս նրա բարեկամներն ու ծանոթները: