Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա. Դելոն. «... ինչպիսիք էին Ժան Գաբենը, Լինո Վենթուրան կամ Բերթ Լանքասթերը»

01.16.2018


Օրերս ֆրանսիական «Paris Match» հանդեսը հրապարակել է 20-րդ դարի ֆրանսիական կինոյի կարկառուն ներկայացուցիչներից մեկի հետ «Ես Դելոնն եմ. իմ կյանքի հարցազրույցը» վերնագրով ծավալուն նյութը: Ֆրանսիայի նախկին նախագահի տիկին Վալերի Թրիերվեյլերը, որը զրուցել է նշանավոր արտիստի հետ, իր լրագրողական առումով բարձրորակ և ընթերցողների համար հետաքրքիր նյութը զետեղել է հայտնի հանդեսի հատուկ թողարկման մեջ, որն, ընդհանրապես, նվիրված էր 82-ամյա Ալեն Դելոնին և նրա մասնագիտական գործունեության 60-ամյակին:

Հիշելով իր կյանքի, խաղացած դերերի, բարեկամների ու ընտանիքի մասին, մեծ արտիստն, այնուամենայնիվ անբարյացկամորեն է արտահայտվել այսօր տիրող իրականության մասին: Այդ մասին փոխանցում է «cluber.com.ua»-ն
«Կյանքը ինձ այլևս ոչինչ չի բերում: Ես արդեն ամեն ինչ տեսել եմ, ամեն ինչ ապրել: Բայց գլխավորը, ես ատում եմ այս ժամանակաշրջանը, սրանից իմ սիրտը խառնում է,- ասել է Դելոնը և ավելացրել,- «Ես ատում եմ այս մարդկանց: Ամենը կեղծ է, ամեն ինչ շինծու: Հարգանք այլևս չկա, ոչ ոք իր խոստումները չի կատարում: Նշանակություն ունի միայն փողը: Ամեն օր, առավոտից երեկո, մենք միայն հանցագործությունների մասին ենք լսում: Ես գիտեմ, որ այս աշխարհից կհեռանամ առանց ափսոսանքի»

Դելոնը քիչ է պատմում իր անձնական կյանքի անհաջողությունների, ընտանիքի հետ ունեցած բարդ հարաբերությունների, սիրած կանանց, կյանքից արդեն հեռացած բարեկամների մասին: Նա կարծում է, որ դերասանի կյանքում կարևոր նշանակություն ունեն շները: Իր չորքոտանի բարեկամներից 50-ին նա արդեն հուղարկավորել է:
Դելոնի շների գերեզմանոցը գտնվում է Փարիզի արվաձաններից մեկում՝ նրա այգում, որտեղ էլ կուզենար, որպեսզի հուղարկավորեին նաև իրեն:

Այսօր էլ Ալեն Դելոնը կանանց հետ հարաբերություններում իրեն դրսևորում է, որպես հիանալի տղամարդ: Սակայն արտիստը նշում է, որ «այն առանձնահատուկ մեկին» չի գտել: « Ես չէի ասի, որ թեկնածուների պակաս ունեմ: Նրաք մոտ մեկ տասնյակ են: Սակայն ոչ մեկը հարմար չէ, որպեսզի նրա հետ անցկացնեի կյանքիս մնացած մասը»,- ասել է նա և նշել, որ ինքը կարող է ամուսնանալ միայն այնպիսի կնոջ հետ, որը պատրաստ կլիներ իրեն ուղեկցելու մինչև իր օրերի վերջը:

Նրա կարիերան բոլորովին էլ չի կարելի ավարտված համարել: Վերջին անգամ նա նկարահանման հրապարակ է դուրս եկել վերջերս՝ Ժուլիեթ Բինուշի հետ: Երկուսով կատարում են գլխավոր դերերը ռեժիսոր Պատրիս Լեքոնթի նկարահանվող ֆիլմում: Թեև այդ նկարահանումները, հաճախ են հետաձգվում, սակայն ֆիլմը, այնուամենայնիվ, արդեն արտադրական գործընթացի մեջ է: Իսկ, ընդհանրապես, արտիստը ցանկություն է արտահայտել վերադառնալու թատերական հարթակ: Վերջին անգամ նա թատրոնում հանդես է եկել 2013թ.-ին՝ իր դստեր՝ Անուշկայի հետ, նրա հոր դերում:

«Ես արտիստ եմ, բայց ոչ դերասան: Ես դերասանական ակադեմիա չեմ ավարտել,- ասում է Դելոնը:

Նա նշում է, որ դերասան դառնալու համար ինքը ոչինչ չի արել: «14 տարեկանում թողել եմ դպրոցը, իսկ հետո մեկնել բանակ: Ես այն արտիստներից եմ, ինչպիսիք էին Ժան Գաբենը, Լինո Վենթուրան կամ Բերթ Լանքասթերը: Ուժեղ անհատականություններ, որոնց նկարահանել են կինոյում: Եվ ես կարող եմ առանց ավելորդ համեստության հայտարարել. այդ մասնագիտությունը ինձ մոտ հաջողվեց»:



Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 95 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374>>հաջորդ