Տասնամյակներ արգելքի տակ գտնվելուց հետո հանրային կինոդիտումները նորից կթույլատրվեն01.16.2018
Վերջին 40 տարիների ընթացքում առաջին անգամ Սաուդյան Արաբիայում առաջին անգամ անցկացվում է հանրային կինոցուցադրություն: Դա իրականացվում է Կարմիր ծովի ափին գտնվող Ջիդդա քաղաքում, ողջ ընտանիքի համար անցկացվող անիմացիոն ֆիլմերի փառատոնի շրջանակիներում: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Մեկ շաբաթվա ընթացքում երեխաները և նրանց ծնողները ծովափնյա քաղաքում գտնվող արվեստի և մշակույթի կենտրոնում կդիտեն մի շարք ամերիկյան մուլտֆիլմեր: Ցուցադրությունը կազմակերպել է սաուդյան կինովարձույթի «Cinema 70» ընկերությունը:
Սաուդյան Արաբիայում կինոթատրոններում ֆիլմերի ցուցադրությունը կրոնական հոգևորականության ճնշմամբ արգելված էր անցյալ դարի 80-ականներից: Երկրում կարծիք էր ձևավորվել, որ հանրային կինոդիտումները նպաստաում են մեղքի տարածմանը:
Այս արգելքի պատճառով սաուդցի հանդիսատեսները իրենց հետաքրքրությունները և կինոաշխարհին վերաբերող տեղեկատվության պակասը փորձում էին լրացնել հարևան Բահրեյնում և Արաբական Միացյալ Էմիրություններում:
2017թ.-ի դեկտեմբերին Սաուդյան Արաբիայի իշխանությունները տասնամյակներ տևած այս արգելքի վերացման մասին հայտարարեցին մի քանի կինոթատրոնների վերաբացման մասին մեկնաբանություններով, որը նախատեսվում է 2018թ.-ի մարտին:
Այսօր արդեն, կինոոլորտի գերատեսչությունները սկսել են բաժանել պաշտոնական թույլտվություններ և առաջիկայում այս երկրում 90 օր կսկսեն գործել լիարժեք կինոթատրոններ:
Այդ նպատակով գործողության մեջ է դրվել «Ցուցադրանք 2030» ծրագիրը, որի համաձայն կբացվի 300 կինոթատրոն և 2 հազար դահլիճ: Կինոդահլիճների գործունեությունից ակնկալվում է, որ երկրի բյուջեն կհամալրվի տարեկան 24 մլրդ դոլարով: