Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Փափուկ» ասել են. «Սիրելի բարեկամներ, դուք ապրում եք պետության հաշվին»

01.19.2018

Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի տնօրենը և արտիստները բաց նամակ են հղել Ռուսաստանի մշակույթի նախարարության Հանրային խորհրդի նախագահ Յուրի Պոլյակովին՝ պահանջելով որ նա վերջ տա իր բազմաթիվ ելույթներում թատրոնին մեղադրել ժամանակակից ռուսաստանյան դրամտուրգների գործերը բեմադրելուց հրաժարվելու մեջ, միաժամանակ, բարձրաձայնել ազգայնամոլությանը հարող անհիմն դիտողություններ «Եվրամիության քաղաքացի Ռիմաս Տումինասի» հասցեին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այդ բաց նամակը գրելու պատճառ է հանդիսացել «Ղրիմի պրավդա» թերթին Պոլյակովի տված հարցազրույցը, որը վերնագրված է. «Ինքնադրսևորվել ոչ թե ուրիշի, այլ քո հաշվին»:

Նշելով, որ խորհրդային ժամանակների առաջատար թատրոնը այսօր չունի որևէ ժամանակակից ռուսաստանցի հեղինակի ստեղծագործության հիման վրա արված բեմադրություն, Պոլյակովը մի անգամ հարցրել է Ռիմաս Տումինասին. « Ձեզ չի՞ հետաքրքրում ժամանակակից Ռուսաստանը, որպես Եվրամիության քաղաքացի՞: Այդ դեպքում ինչու՞ եք դուք աշխատում ռուսական թատրոնում» Այս հարցից հետո Պոլյակովը արձանագրել է, որ Տումինասը վիրավորվել է...

Պոլյակովը ասել է, որ թատերական գործիչներին լիարժեք ստեղծագործական ազատություն են տվել: Պետությունը բավականին լավ է ֆինանսավորում «նույնիսկ չհարցնելով արդյունքների մասին...»: Նա նշում է, որ 25 տարվա մեջ առաջին անգամ նրանց «փափուկ ասել են. «Սիրելի բարեկամներ, դուք ապրում եք պետության հաշվին, հարկատուների հաշվին: Ձեզ չի՞ թվում, որ, այնուամենայնիվ, թատրոնը պետք է արտացոլի ոչ միայն ձեր անձնական ճաշակները, այլև հաշվի առնի հասարակության շահերը»:

Այս միտքը Պոլյակովը արտահայտել է «Ղրիմի պրավդային» տված հարցազրույցից առաջ, 2016թ.-ին: Սակայն այդ ժամանակ էլ նա հռետորական նույն հարցն է հնչեցրել . «Պարոն Տումինաս, ձեզ հետաքրքիր չէ՞ մեր Ռուսաստանը: Ինչու՞: Ախ, դուք Եվրամիությունի՞ց եք...»:

Վախթանգովցիների բաց նամակում նշվում է, որ «Եվրամիության քաղաքացի» Ռիմաս Տումինասը ավարտել է Մոսկվայի թատերական արվեստների պետական ինստիտուտը (ГИТИС-ը), թատերական կրթություն է ստացել ռուսական հոգեբանական թատրոնի հետևորդ դպրոցում և այսօրվա խաղացանկը դրա ապացույցն է: Բաց նամակի հեղինակները նշել են, որ դրանով հանդերձ «նշանակություն չունի թե երբ է գրվել պիեսը 5. 10, թե 100 տարի առաջ»: Նրանք նշել են, որ գլխավոր չափանիշը ոչ թե պիեսը գրելու ժամանակն է, այլ դրա գեղարվեստական մակարդակը:

«Ժամանակակից դրամատուրգիայի հիմնախնդիրը նախկինի պես սուր է»,- նշել են նամակի հեղինակները և ընդգծել, որ Ռիմաս Տումինասի և նրա հրավիրած ռեժիսորների բեմադրած ներկայացումները հնարավորություն են տվել պետական ֆինանսավորմամբ յուրաքանչյուր մեկ ռուբլու դիմաց աշխատել լրացուցիչ երկու ռուբլի: «Այնպես, որ ուրիշի հաշվին ոչ ոք չի զբաղվում ինքնադրսևորմամբ»:



Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 882 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ