Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ցիսկարիձեն պահպանում է կրթօջախի ուսումնական գործընթացի անընդհատությունը և ժառանգականությունը

11.05.2013

Սանկտ Պետերբուրգի Վագանովայի անվան Ռուսական բալետի ակադեմիայի նախկին ղեկավար Ալտինայ Ասիլմուրատովան կմնա այդ հաստատության գեղարվեստական ղեկավարի և պրոռեկտորի պաշտոնում, հղում անելով ՌԴ մշակույթի նախարարության սեփական աղբյուրներին` հաղորդում է «tvkultura.ru»-ն:

Նախարարությունում հիշել են ակադեմիայի նորանշանակ ռեկտորի պաշտոնակատար Նիկոլայ Ցիսկարիձեի խոսքերը, ով իր նշանակման կապակցությամբ ասել էր, որ ինքը «առաջինը, ում հետ պայմանագիր է ստորագրել, եղել է Ալտինայ Ասիլմուրատովան: Մանկավարժների խնդրանքը,- ընդգծել է ռեկտորի նորանշանակ պաշտոնակատարը,- Ալտինայ Ասիլմուրատովային ակադեմիայում թողնելու մասին հնչել է այստեղ աշխատելու առաջին իսկ օրը և ես այն լսել եմ»:

Ասիլմուրատովայի աշխատանքը պահպանելու գլխավոր պատճառը եղել է «ուսումնական գործընթացի անընդհատությունը և ժառանգականությունը» պահպանելու մտահոգությունը և ավելացրել է, որ բոլոր մյուս ռեկտորները նույնպես շարունակում են իրենց աշխատանքները:
    Դիտվել է 625 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182838485