Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նկարիչը իր ստեղծագործության համաչափությունը պահպանել է դռոնի օգնությամբ

01.20.2018

Անգլիացի փողոցային նկարիչ Բեն Այնը Լոնդոնում ստեղծել է մի նկար, որի մակերեսը 17,5 հազար քառակուսի մետր է: «The Independent»-ի տեղեկատվությունը փոծանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «lenta.ru»-ին:

Հսկայածավալ գրաֆիտը ներկայացնում է մի քանի անգամ կրկնվող «create» (արարել, ստեղծել) բառը: Տառերը գրված են տարբեր գույնով:

Նկարիչն այս գործն իրականացրել է 500 ժամում: Դրա համար նա օգտագործել է 2,85 հազար լիտր ներկ, որը խառնելու համար նա օգտագործել է 200 լիտրանոց լոգակոնք:

Այս մտադրությունը իրականացնելու համար նկարչին օգնության են եկել 30 կամավորներ և 6 այլ նկարիչներ:

Այս չափսերի նկարը հնարավոր է դիտել միայն թռչնի թռիչքի բարձրությունից, նշել են տեղական լրատվամիջոցները: Որպեսզի կարողանան պահպանել գրվող տառերի համաչափությունը Այնը աշխատանքները վերահսկել է դռոնով:

Բեն Այնը անգլիացի կոմմերցիոն նկարիչ վանդալ է: Նրա նկարներից մեկը գտնվում է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի հավաքածոյում:
    Դիտվել է 295 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195<