Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ընդունվել է մշակութային ժառանգությունը թվային տիրույթ տեղափոխելու հռչակագիր

01.25.2018

Օրերս աշխարհի առաջատար 10 թանգարաններ ընդունել և ստորագրել են «Արվեստի և մշակութային ժառանգության վերարտադրության» և այդ ոլորտում համագործակցության մասին հռչակագիր: Այդ մասին տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Արվեստի տեսաբան Դևիդ Գիսենը այն կարծիքին է, որ ժամանակակից աշխարհում արվեստի գործերի հետ առաջին անգամ ծանոթանալու 95 տոկոսը տեղի է ունենում ոչ թե բնօրինակ գործի, այլ թվային կրկնօրինակի միջոցով: Այդպիսի պատկերները հնարավորություն են տալիս մասսայականացնել արվեստը:

Հենց այդ գաղափարն էլ դարձել է Ռուսաստանի, Անգլիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, և ԱՄՆ-ի 10 առաջատար թանգարանների համագործակցության և այդ մասին հռչակագիր ընդունելու շարժառիթը: Այդ հաստատությունները պետք է գործունեություն ծավալեն, որպեսզի իրենց բոլոր հավաքածոները մատչելի լինեն համացանցում:

Թվային պատկերներն օգտագործելու իրավունք կունենան բոլոր ցանկացողները: Ենթադրվում է, որ շուտով այս նախաձեռնությանը կմիանան նաև այլ թանգարաններ:











Լուսանկարը` google.ru
    Դիտվել է 694 անգամ