Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լիդան Ստալինին հոգեվերլուծության է ենթարկում Ֆրեյդի բազմոցի վրա

01.25.2018

Մոսկվայում կինովարձույթի շուկան կարծես չի հագենում Ստալինի կերպարին վերաբերող ֆիլմերի ցուցադրության առաջարկներից: Մինչ Ռուսաստանի մշակույթի նախարարությունը վարձույթի շուկա մտնելու վկայականից զրկում էր բրիտանական «Ստալինի մահը» ֆիլմը, Մոսկվայի «Պիոներ» կինոթատրոնում այսօր, հունվարի 26-ին, ցուցադրվում է ֆրանսիացի ռեժիսոր Ֆաննի Արդանի «Ստալինի բազմոցը» գեղարվեստական ժապավենը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «pioner-cinema.ru»-ին:

Ֆրանսիացի և պորտուգալացի կինոգործիչների համատեղ ջանքերով նկարահանված ֆիլմում գլխավոր դերերում հանդս են գալիս Ժերար Դեպարդյեն և Էմմանուել Սենյեն:

Պատումը անդրադառնում է1950-ականների Խորհրդային Միության կյանքին: Ստալինը ժամանում է իր գաղտնի աշխատավայր, որտեղ գտնվում է նաև «ժողովուրդների հոր» մոնումենտը պատրաստելու նպատակով առանձնացված արվեստանոց:

Հուշարձանը պատրաստելու հանձնարարությունը կատարում է քանդակագործ Օլեգ Դանիլովը: Այդ հանգամանքը երիտասարդ արվեստագետի վրա է բևեռում խորհրդային պետանվտանգության (ՊԱԿ-ի) ուշադրությունը:

Ստալինը, որը կնոջը նոր է հուղարկավորել և գտնվում է հոգևոր ճգնաժամի մեջ, արձակուրդն անցկացնում է իր վաղեմի ծանոթ Լիդայի հետ, որի նկատմամբ տածում է ռոմանտիկական զգացումներ: Խաղի անվան տակ Լիդան հայտնի ավստրիացի հոգեբան Ֆրեյդին երբեմնի պատկանող բազմոցի վրա հոգեվերլուծության է ենթարկում Ստալինին: Պատումը անսպասելի շրջադարձ է ստանում, երբ քանդակագործը և Լիդան սկսում են գաղտնի հանդիպել...

Կինոնկարը մոսկվացի հանդիսատեսներին է ներկայացվում «Վերջապես կինո» փառատոնի շրջանակներում, որն անցկացվում է առաջիկայում մեկնարկելիք ֆրանս-ռուսական գրականության և լեզվի տարվա պաշտոնական բացման նախօրեին:




Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2








Լուսանկարները՝ ըստ հղման աղբյուրի
    Դիտվել է 407 անգամ