Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վան Գոգի նկարի փոխարեն առաջարկել են ոսկե զուգարանակոնք

01.27.2018

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է Նյու-Յորքի Գուգենհեյմի թանգարանին՝ խնդրելով իրեն վարձակալության տալ Վան Գոգի «Ձյունով բնանկար» կտավը, որով նա մտադիր է եղել զարդարել Սպիտակ տան այն սենյակը, որտեղ ապրում են ինքը և կինը՝ Մելանիան: Սակայն, թանգարանի աշխատանքը կարգավորող Նենսի Սպեքթորը մերժել է երկրի նախագահի խնդրանքը և նկարի փոխարեն նրան է առաջարկել իրենց մոտ պահվող նկարիչ Մաուրիցիո Կատելլանոյի հեղինակած և 1 մլն դոլար գնահատված և «Ամերիկա» վերնագրված զուգարանակոնքը, որը ամբողջովին պատված է 18 կարատանոց ոսկով: Այդ մասին «washingtonpost.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ասենք, որ Թրամփին առաջարկվել է մարդու հիգիենան սպասարկող մի սարք, որը թանգարանը մոտ մեկ տարի շահագործել է սեփական հարկի տակ գտնվող համապատասխան տարածքում և որից օգտվել են մասսայականություն վայելող թանգարանի հարյուրհազարավոր այցելուներ:

Թանգարանին իր կյանքի 29 տարիները նվիրած Սպեքթորը երկրի նախագահին արված այս առաջարկությունը հիմնավորել է այն հանգամանքով, որ զուգարանակոնքի ցուցադրությունն արդեն ավարտվել է և այն կարող է տեղ զբաղեցնել Սպիտակ տանը:

Թրամփի աշխատակազմում հրաժարվել են թանգարանի այս առաջարկության կապակցությամբ մեկնաբանությունն կատարել:




Այս թեմայով այլ հղումներ-1



Լուսանկարները՝ ըստ հղման աղբյուրի
    Դիտվել է 1274 անգամ