60-րդ «Grammy» մրցանակաբաշխությունը և Պուտինի վերնաշապիկի մասին երգը01.29.2018
Նախօրեին, հունվարի 28-ին, Նյու-Յորքում կայացած Ամերիկայի արվեստի և ձայնագրության տեխնիկայի ազգային ակադեմիայի 60-րդ «Grammy» մրցանակաբաշխության բացարձակ ֆավորիտը դարձավ երգիչ Բրունո Մարսը, որը լավագույնը ճանաչվեց բոլոր ներկայացված 6 անվանակարգերում: Մրցանակների առատությամբ նրան հաջորդող երաժիշտը Քենդրիք Լամարն էր, որը բաղձալի ոսկե գրամաֆոնի արժանացավ 5 անգամ:
Մրցանակաբաշխությունում պատվավոր ավարով առանձնացվեց նաև ամերիկացի կոմպոզիտոր Ռենդի Նյումանի երգիծական երգը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին:
2016թ.-ին ստեղծված «Պուտին» երգը ոսկե գրամոֆոնին արժանացավ լավագույն երաժշտական ձևավորման համար:
«Նա կարող է վարել հսկայական տրակտոր Տրանսսիբիրյան հարթավայրով, Նա կարող է կառավարել ատոմային ռեակտորը իր ձախ կիսագնդով, Եվ երբ նա հանում է իր վերնաշապիկը, կանայք կորցնում են դատողությունը, Երբ նա հանում է վերնաշապիկը, ես ցանկանում եմ կին լինել...»,- ասվում է այդ երգում:
«Grammy» մրցանակն այսօր աշխարհի ոլորտում աչքի ընկնող արտիստներին շնորհվող պարգևներից ամենահեղինակավորներից մեկն է: Այս մրցանակաբաշխությունն անցկացվում է ամեն տարի: Առաջին անգամ «Grammy» է շնորհվել 1959 թ.-ին: Անդրանիկ այդ միջոցառումը վարել է ամերիկյան էստրադայի անմար աստղերից մեկը՝ Ֆրենք Սինաթրան:
Նախկինում մրցանակաբաշխությունն անցկացվում էր ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում: Սակայն, 2004թ.-ից միջոցառման հիմնական անցկացման վայրը համարվում էր Լոս-Անջելոսը: 60-րդ, հոբելյանական «Grammy» մրցանակաբաշխությունը կայացավ Նյու-Յորքում, որն այս քաղաքի պատմության մեջ անցկացված 15-րդ (հոբելյանական) միջոցառումն էր: