Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Սանդենս» հեղինակային կինոյի փառատոնում հայտնի դարձան հաղթողները

01.29.2018


Հունվարի 28-ին կայացած հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարվել են «Սանդենս-2018» («Sundance Film Festival») անկախ կինոյի փառատոնի արդյունքները: Այդ մասին «nv.ua»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Փառատոնի գլխավոր մրցանակը ստացել է ռեժիսոր Դեզիրե Աքհավանի «Քեմերոն Փոսթի սխալ դաստիարակությունը» ֆիլմը:

Լավագույն արտասահմանյան դրամատիկական կինոնկար է ճանաչվել թուրք ռեժիսոր Թոլգա Կարաչելիքի «Թիթեռներ» ֆիլմը:

Հանդիսատեսների կարծիքով լավագույն ամերիկյան կինո է ճանաչվել Էնդրյու Հեքլերի «Բեռը», իսկ արտասահմանյան դրամա՝ դանիացի Գուստավ Մյուլլերի «Մեղավորը» կինոնկարները:

Ասենք, որ այս տարի Սանդենս» ինստիտուտի ռեժիսորների համար սահմանած 4 մրցանակները բաժին են հասել կին բեմադրիչների՝ Իզոլդ Ուգաբոտիր («Շնչեք հանգիստ»), Սենդի Թենը «գործը լքողները»), Ալեքսանդրիա Բոմբաքը («Կնոջ ուսերին»), և Սառա Կոլանջելոն («Մանկապարտեզի դաստիարակչուհին»):
    Դիտվել է 802 անգամ