Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Կրեմլյան ցուցակը», ռուսաստանցի միլիարդատերը և «Օսկար» մրցանակը

01.30.2018


Ամերիկյան կինակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն արտասահմանյան լեզվով ֆիլմ» անվանակարգում կարճ ցանկի մեջ ընդգրկված ռուսաստանցի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Անսեր» ֆիլմը հնարավոր է կորցնի իր բոլոր հնարավորությունները՝ ԱՄՆ-ում ընդունված «Կրեմլյան ցուցակում» կինոնկարի համապրոդյուսեր Գլեբ Ֆետիսովի անունն ընդգրկելու պատճառով: Այդ մասին «iz.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Միլիարդատեր Գլեբ Ֆետիսովն այդ ֆիլմի մեջ ներդրել է 250 մլն ռուբլի: Այդ մասին ավելի վաղ հայտնել է «Forbes» հանդեսը: «Ես որոշել եմ այդ նախագծի մեջ ընդգրկվել և որպես պրոդյուսեր, և որպես հիմնական ներդրող՝ ոչ մի անգամ չկասկածելով ֆիլմի հաջող ապագայի համար»: Ֆետիսովի ասելով միայն դրանից հետո են այս նախագծին միացել նաև մի շարք եվրոպացի գործընկերները:

Այս իրավիճակը չեն մեկնաբանել ոչ ֆիլմի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը, ոչ էլ ֆիլմի պրոդյուսեր Ալեքսանդր Ռադյանսկին: Միայն գլխավոր դերակատարուհի Մարյանա Սպիվակն է հույս հայտնել, որ քաղաքականությունը ոչ մի կերպ չի ազդի կինոնկարի ապագայի վրա:

Ռուսական կինոյի ոլորտի շատ ներկայացուցիչներ այն կարծիքն են արտահայտել, որ «Կրեմլյան ցուցակը» պետք է, որ չանդրադառնա ամերիկյան կինոակադեմիայի անդամների վրա՝ որոշում կայացնելիս:

Ասենք, որ սա ռուսաստանցի տաղանդավոր ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի երկրորդ փորձն է իր ստեղծագործությունների հաջողությունների ցանկում «Օսկար»-ն ավելացնելու համար: 2015թ.-ի այդ պատվավոր մրցանակին էր ներկայացվել նրա մեկ այլ, Ռուսաստանում մեծ աղմուկ բարձրացրած «Լեվիաֆան» գեղարվեստական կինոնկարը:




Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2
    Դիտվել է 90 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374>>հաջորդ