Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բացի Կինեմատոգրաֆիստների միությունից, գոյություն ունի նաև՝ ԿինոՄիություն

01.31.2018


Նախօրեին, հունվարի 30-ին, ռուսաստանցի ռեժիսոր Վիտալի Մանսկին հրապարակել է այդ երկրի Կինեամատոգրաֆիստների միությանն այլընտրանք համարվող ԿինոՄիություն կազմակերպության բաց նամակը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հըղում անելով «teatral-online.ru»-ին:

Նամակի հեղինակները հանդես են գալիս Ռուսաստանի մշակույթի նախարարության այն որոշման դեմ, որով ետ է կանչվել բրիտանացի ռեժիսոր Արմանդո Իաննուչչիի «Ստալինի մահը» կինոնկարին տրված վարձույթի վկայականը:

Իր Facebooke –յան էջում հրապարակելով այդ նամակը ռեժիսոր Մարինա Ռազբեժկինան բացատրում է, որ իր համար կարևոր այդ փաստաթղթի հրապարակումը հանդես է գալիս ընդդեմ գրաքննության, որը Ռուսաստանի սահմանադրության համաձայն գոյություն չունի, «իսկ իրականում կա»: Նա նաև նշել է, որ «ով իրենց հետ միևնույն տանկի մեջ չէ, պարզաբանում եմ. Ռուսաստանում, բացի միխալկովյան Կինեմատոգրաֆիստների միությունից, գոյություն ունի նաև ԿինոՄիություն »:

Իսկ բաց նամակի հեղինակը նշում է, որ Իաննուչչիի ֆիլմի ցուցադրության իրական պատճառն այն է, որ «Ստալինի մահը» կինոնկարում ծաղրալի ձևերով պատկերված են դեմքեր, որոնք 1953թ.-ին ԽՍՀՄ-ում զբաղեցնում էին բարձր պաշտոններ: Ըստ նամակի հեղինակի, դա գրաքննության ակտ է, որին մշակույթի նախարարության ղեկավարները դիմում են ամեն անգամ, «երբ չեն գտնում իրավական հիմքեր իրենց ոչ հարմար ֆիլմերի թողարկումը կանխելու համար»:

ԿինոՄիությունը կտրուկ բողոքում է վարձութային վկայականները որպես գրաքննության գործիք օգտագործելու նախարարության գործառույթի դեմ և պնդում է, որ վարձույթի վկայականներ շնորհելու այսօրվա կարգը վերանայվի:




Այս թեմայով այլ հղումներ-1



Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի
    Դիտվել է 145 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389>>հաջորդ