Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կիսաքրեականացված և մարդատյաց հասարակության հիմնախնդիրը

01.31.2018

Ռուսաստանցի դերասան Ալեքսեյ Պանինը հայտարարել է, որ «Բրիգադա» սերիալը, ինչպես նաև ավազակային «Բումեր» և «Ժմուրիկներ» ֆիլմերը վնաս են հասցրել հասարակությանը այն պատճառով, որ Ռուսաստանում իշխում է կիսաքրեական և մարդատյաց մթնոլորտը: Այդ մասին «lenta.ru»-ի տեղեկատվություևնը փոխանցում է «taglur.am»-ը:

«90-ականներին և 2000թ.-ին երկրում ամբողջովին քաոս էր: Այն ժամանակ դուրս գալով իր կեղտոտ խրուշչովյան բնակարանից, հագենալու չափ նայելով «Բրիգադա»-ն, «Բումեր»-ը և «Ժմուրիկներ»-ը, անչափահասը վերցնում է թակիչը և գնում է թալանելու մանրածախ առևտրի վրանները»,- ասում է արտիստը:

Նա կարծում է, որ դա կիսաքրեականացված և մարդատյաց հասարակության հիմնախնդիրն է:

«Եվրոպայում այդպիսի կինոն վնաս չի կարող հասցնել: Նրանց մոտ արժեքներն այլ են, ոչ ավազակային- քցումնային: Մեր մոտ, նույնիսկ նրանք ովքեր չեն նստել, աշխատում են խոսել բանտային ժարգոնով: Ցանկացած այլ երկրում դա կարող էր համարվել վիրավորանք, իսկ մեր մոտ դա հպարտության առարկա է»,- ասել է արտիստը:

Նրա ասելով նշված երեք ֆիլմերը Ռուսաստանում մասսայական են դարձել, որովհետև դրանք որակյալ ստեղծագործություններ են:
    Դիտվել է 448 անգամ