Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կ. Սերեբրեննիկովին դատարանն արգելել է փոխել գտնվելու վայրը, օգտվել համացանցից և այլն

02.05.2018

Ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը, որը գտնվում է տնային կալանքում, մոնտաժել է ռուսաստանցի ռոք-երաժիշտ Վիկտոր Ցոյի մասին ֆիլմը իր բնակարանում: Կինոժապավենը վերջնականապես կթողարկվի գարնանը, իսկ վարձույթի իրավունքի վաճառքը կսկսվի Բեռլինի միջազգային փառատոնում, որը կկայանա փետրվարի15-25-ին: Այդ մասին ֆիլմի պրոդյուսեր Իլյա Սթյուարթի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «interfax.ru»-ին:

«Օգոստոսին Կիրիլ Սերեբրեննիկովը հասցրեց Սանկտ-Պետերբուրգում նկարահանել գործնականում անհրաժեշտ ողջ նյութը»,- տեղեկացրել է պրոդյուսերը և նշել, որ չնկարահանված որոշ դրվագներ էլ նկարահանվել են արդեն տնային կալանքում գտնվող ռեժիսորի երկտողերի ուղղորդմամբ:

Կինոնկարը ավարտին հասցնելու գործում անազատության մեջ գտնվող ռեժիսորին բարոյական աջակցություն են ցույց տվել ոլորտին առնչվող մի շարք ֆրանսիական ընկերություններ: Օրինակ, «Charades» ընկերությունը, որը ներկայացնում է եվրոպական խոշոր դիստրիբյուտերներին, ձեռք է բերել կինոնկարի վաճառքի իրավունքը միջազգային ասպարեզում:

Սերեբրեննիկովը վայելում է նաև Ֆրանսիայի մշակույթի նախարարության, նաև այդ երկրի կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնի աջակցությունը և այլն:

Ֆիլմը, որը վերնագրված է «Ամառ», անդրադառնում է երգիչ Վիկտոր Ցոյի կյանքի անհայտ մնացած դրվագներին: Պատումը հյուսվում է 1981թ.-ին, երգչի կյանքում տեղ գտած դեպքերի ու փաստերի շուրջ, երբ նա հանդիպում և ծանոթանում է իրենից 7 տարով ավագ, 26-ամյա Մայք Նաումենկոյին և նրա կնոջը՝ Նատալիային, թողարկում է առաջին ձայնապնակը:

Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ տնային կալանքում գտնվող Կիրիլ Սերեբրեննիկովին դատարանն արգելել է փոխել իր գտնվելու վայրը, օգտվել համացանցից, բջջային հեռախոսակապից, մշտական հեռախոսակապից, հեռագիր ուղարկել կամ ստանալ՝ բացառությամբ արտակարգ դեպքերից:

Թեև դատարանը վճիռ է արձակել, որ Սերեբրեննիկովը քննիչի թույլտվությամբ կարող է այցելել աշխատավայր՝ «Գոգոլ-կենտրոն» թատրոն, սակայն դեռ այդ հնարավորությունը նրան չի ընձեռվել: Ասենք, որ օրերս այդ հայտնի թատրոնը նշեց փոքրիկ հոբելյան՝ իր գործունեությունն սկսելու 5-ամյակը: Կիրիլ Սերեբրեննիկովի հիմնադրած մշակութային հաստատության տոնը թատերախումբը նշել է առանց իր գեղարվեստական ղեկավարի:






Այս թեմայով այլ հղումներ-1

    Դիտվել է 323 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232