Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմի վրա, ասես երկնքում, կախված է հաշմանդամի սայլակը

02.06.2018


Իր ղեկավարած Ալեքսանդրինյան թատրոնում ռեժիսոր Վալերի Ֆոկինը բեմադրել է չեխ գրող Յարոսլավ Հաշեկի հանրահայտ քաջարի զինվոր Շվեյկի մասին պատմող վեպի հիման վրա ստեղծված «Շվեյկ: Վերադարձ» ներկայացումը: Այն ժամանակակից պիեսի է վերածել դրամատուրգ Տատյանա Ռախմանովան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «kommersant.ru»-ին:

Այս անավարտ մնացած, բայց համաշխարհային գրականության մեջ իր ուրույն տեղն ունեցող վեպը գրվելուց մեկ դար անց թատրոնը ստեղծել է իր վարկածը, որը կարելի է ասել, ավելի շուտ ոչ թե Իոսիֆ Շվեյկի կյանքի այլ մահվան մասին է:

Ներկայացումն սկսվում է կաբարեում, խամաճիկների պես պարող մշտական հաճախորդների ռիթմի ներքո: Նրանք այդ ընթացքում քննարկում են այն հարցը, որ նախկինում սագերն ու նրբերշիկը բոլորովին այն չէին, ինչ-որ հիմա: Եվ հանկարծ լսվում է ճիչ. «Շվեյկին սպանել են»: Բարձր, բեմի վերևում, արդեն օդում, ասես, լողում է հաշմանդամի սայլակը, որով երկնքից կաբարեի հաճախորդների մոտ է իջնում Շվեյկը՝ ողջ և շատ նման այն նկարագրին, որը ճանաչելի է բոլորին, համաձայն վեպը նկարազարդած Յոզեֆ Լադոյի աշխատանքների...

Ներկայացման մեջ խաղաղության կամ պարզունակ պացիֆիզմի կոչ չի արվում: Սակայն այնտեղ կա պատերազմի նկատմամբ ֆիզիոլոգիական զզվանք: Զինվորները ուտում են դագաղի միջից, ինչպես խոզերը՝ տաշտից, հենց այդտեղ էլ բոլորով, միասին վազում են իրենց բնական կարիքները հոգալու, պիռոտեխնիկական պայթյունները օդ են հանում ավազի շատրվաններ...

Կա պատերազմի աբսուրդ, որտեղ զինվորի մարտական ոգին ամրապնդելու համար պայթյունների ուղեկցությամբ կազմակերպում են ուրախ համերգներ և որոնց ընթացքում կռվողները հագենում են իրենց քիչ առաջ հորինված սխրանքներից:

Սխրանքների պատմությունը իր զինակից ընկերների համար հորինել է Շվեյկը:

Հավանաբար մեկ դար անց նա ցանկանում է խաբել պատերազմին, նրան փաթաթել մատին, բայց այդ պահին նա ուղղակի «պաշտոնական ապուշ» է: Ներկայացման մեջ, անիմաստ գրոհի ժամանակ, նրան սպանում է իր իսկ սպան:

Գունդը հեռանում է, իսկ միզանսցենը այնպես է կառուցված, որ հանդիսատեսները հասկանում են՝ հեռանում են ի մահ:

Կռվում կատարած սխրանքների նոր պատմաբանին ընտրում են, ուղղակի, հանդիսասրահից և սպա Լուկաշը նրան խնդրում է պատերազմի մասին գրել ճշմարտությունը: Բայց ճշմարտությունը պատերազմի մասին մեկն է՝ մարդը այնտեղ զոհվում է, իսկ նրա տունը՝ քանդվում:

Հորինել պատմություններ սխրանքների մասին այսօր՝ մահացու է: Այդ իսկ պատճառով Շվեյկի պատմությունը նոր դարում սկսվում և ավարտվում է մահով:

Ներկայացման ավարտին դատարկ բեմի վրա, ասես երկնքում, կախված է հաշմանդամի սայլակը: Այն նույնպես դատարկ է:







Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի
    Դիտվել է 1029 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ