Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ժամանակակից կինոթատրոններ բացելու նախագիծ

02.07.2018

2018թ.-ին Ռուսաստանում կբացվեն մոտ 400 նոր ժամանակակից կինոթատրոններ: Այդ նպատակի համար այդ երկրի Մշակույթի նախարարությունը հատկացրել է 850 մլն ռուբլի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Այդ առթիվ ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին իր Twitter-ի էջում գրել է. « 1980-ական թվականներից սկսած առաջին անգամ Մշակույթի նախարարությունը իրականացնում է Ռուսաստանի փոքր քաղաքներում ժամանակակից կինոթատրոններ բացելու նախագիծ: 2016թ.-ից մինչև այժմ 69 տարածաշրջաններում բացվել է 422 կինոթատրոն: Բացում ենք ևս 378-ը: Գավառի միլիոնավոր բնակիչներ հնարավորություն կստանան դիտել ռուսական և համաշխարհային լավագույն պրեմիերաներ՝ իդելական որակով»:

Նախարարությունում նաև նշել են, որ նոր կենտրոններ կբացվեն երկրի երեք տարածաշրջաններում, որտեղ տեղացի բնակիչների թիվը չի հասնում 500 հազար մարդու:
    Դիտվել է 749 անգամ