Աննա Նետրեբկոն բողոքել է սեփական համերգի տոմսերի թանկությունից02.10.2018
Օրերս Հայտնի երգչուհի Աննա Նետրեբկոն Instagramm-ի իր էջում գրառում է արել այն մասին, որ եթե Մոսկվայում իր համերգների տոմսերը շարունակեն վաճառել բարձր գնով, ապա ինքն այլևս հանդես չի գա Ռուսաստանի մայրաքաղաքում:
«Համերգների հարգելի կազմակերպիչներ, մենեջերներ և վերավաճառողներ, եթե ես ևս մեկ անգամ լսեմ, որ իմ համերգների տոմսերի գինը գերազանցում են 100 հազար ռուբլին, ապա ես, պարզապես, այլևս չեմ գա»,- գրել է օպերային աստղը:
Նետրեբկոն մեկ ուրիշ օպերային երգչի՝ Յուսիֆ Էյվազովի հետ հոկտեմբերի 7-ին հանդես են եկել Չայկովսկու անվան համերգային դահլիճում՝ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, որը ղեկավարել է Վլադիմիր Սպիվակովը: Այդ համերգի համար հանդիսասրահի առաջին շարքի տոմսերը վաճառվել են 180 հազար, իսկ ամֆիթատրոնինը՝ 90 հազար ռուբլով: