Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Քաղաքային իշխանությունները խոստացել են ապահովել թատրոնի բնականոն աշխատանքը

11.06.2013

Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի և «Մոսկոմնասլեդիե» կազմակերպության աշխատակիցները երեքշաբթի օրը ուսումնասիրել են կիրակի օրը հրդեհի հետևանքով շահագործման համար ոչ պիտանի դարձած «Ժամանակակից պիեսի թատրոնի» հրդեհված շենքը:

Ուսումնասիրությունների արդյունքում ևս մեկ անգամ հաստատվել է, որ ընդհանուր առմամբ, հրդեհի հետևանքով թատրոնին պատճառած վնասի մակերեսը կազմել է 500 քառ. մետր: Պաշտոնյաները խոստացել են օժանդակել մշակութային օջախին` ընդհատված գործունեությունը շարունակելու համար պայմաններ ապահովելու հարցում:

«Մենք կփնտրենք թատրոնի վարչական և գեղարվեստական ծառայությունների տեղավորման համար առանձին շինություններ»,- ընդգծել են պաշտոնյաները: Նրանք նաև ասել են, որ «Շատ խաղացանկային թատրոններ պատրաստ են իրենց հարթակները տրամադրել» տուժած կոլեկտիվին: Դրա համար անհրաժեշտություն կզգացվի փոփոխություններ մտցնել այդ թատրոնների խաղացանկերում, որպեսզի հնարավոր լինի ընդհանուր խաղացանկերում տեղավորել նաև «Ժամանակակից պիեսի թատրոնի» ներկայացումները:Քաղաքային վարչակազմի ներկայացուցիչները նաև ասել են. որ իրենց « հիմնական խնդիրն է վարձակալել առանձին մի շենք, որտեղ հնարավոր կլինի ապահովել թատրոնի բնականոն գործունեությունը»:

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Ժամանակակից պիեսի թատրոնի» շենքի տանիքում հրդեհը բռնկվել էր նոյեմբերի 3-ի կեսօրին: Հրդեհի պատճառը եղել են անսարք էլեկտրահաղորդման գծերը: Դրանց կարճ միացման հետևանքով արագ բռնկվել է տանիքի հին ծածկը: 1864թ.-ին կառուցված հին շինության մեջ հրդեհի արագ տարածման համար պայմանները նպաստավոր են եղել և երբ ժամանել են հրշեջ հաշվարկները, տանիքի կեսն արդեն այրվել էր:

Թատրոնի ղեկավար Իոսիֆ Ռայխելգաուզը նշել է, որ իրենց մշակութային օջախին այս պատահարը մեծ վնասներ է պատճառել և իրենց շատ քիչ բան է հաջողվել փրկել:

Հրդեհի ժամանակ հրշեջները և թատրոնի աշխատակիցները այրվող շենքից տարհանել են 350 մարդու:
    Դիտվել է 1075 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ