Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բարկանալ անտունների տեսքից, որոնք քնում են օդափոխության հորատանցքերում

Անցած՝ 2017թ-ին Փարիզի Կրետեյ կոչվող արվարձանում կայացած «Աշնանային թատերական» փառատոնում կայացավ Մագի Մարենի «2017» ներկայացման պրեմիերան: Այս անագամ 20-րդ դարի վերջի ֆրանսիական թատրոնի գլխավոր դեմքերից մեկը և 1980-ականների «պարային նոր ալիքի» առաջնորդը համարվող արվեստագետը հանդես էր գալիս քաղաքական ակտիվիստի դիրքերից՝ ընդդեմ համաշխարհային փողերի: Այդ մասին ներկայացնում է «taglur.am»-ը՝ հղոմ անելով «kommersant.ru»-ին:

«2017»-ի հերոսները պայուսակների ու «փալաս-փուլուսի» այլանդակ սպառողներ են: Նրանք ապրում են հարուստ ամերիկացիների, չինացիների, ֆրանսիացիների, ռուսների մի փոքր խմբի սղոցած գերեզմանոցային հուշաքարերի աշխարհում: Ներկայացման վերջում այդ հուշարձանները փլվում են դոմինոյի պես: Աշխարհի ամենահարուստ 140 մարդկանց գերեզմնների հուշրձաններով կառուցում է պատ: Սպասվող աղետի մասին Մագի Մարենը ավետում է բարձր ձայնով և պլակատային լրջությամբ:

Ներկայացումը անվանելով «2017», Մարենը նշել է, որ ինքը դրանով ոչ թե իր ստեղծագործական խնդիրներն անմիջականորեն կապում է ժամանակաշրջանի ընթացքում տեղ գտած նորությունների հետ, այլ խոսում է իրավիճակի մասին, որն, արդեն, առաջին տարին չէ, որ ձգվում է: Նա նշում է, որ ճգնաժամը պատճառաբանելով՝ իրականացվում են փոփոխություններ, որոնց միակ նպատակը մի քանի տասնյակ մարդկանց հարստացումն է:

Պատերազմներ փողի համար և փողի միջոցով, քաղաքական շահեր , այդ ամենը զառանցախոսություններ են: Մարենը նշում է, որ իրեն անհանգստացնում է ժամանակակից հասարակության առևտրայինացումը: Նա հիշատակում է իր սիրելի փիլիսոփա Վալտեր Բենյամինի խոսքն այն մասին, որ աղետն իր մեջ պարունակում է իրեն իսկ հակազդելու հնարավորություն, բայց միաժամանակ այն համոզմունքն է արտահայտել, որ պետք է լինի հեղաշրջում: Նա նույնիսկ ընդգծել է, որ պետք է լինի ժողովրդական հեղափոխություն, ինչպիսին եղավ 1917թ.-ին՝ Ռուսաստանում:

«Յուրաքանչյուր երկրի պատմության մեջ գալիս է մի պահ, երբ մարդկանց համբերությունը վերջանում է: Սակայն դրանք դանդաղ գործընթացներ են: Եվ խնդիրն այն է, որ հետո չվերարտադրվի այն նույնը , պարզապես այլ մարդկանցով և իշխանությամբ: Ժողովրդավարությունը դանդաղ, բարդ գործընթաց է, դրանում գործողության մեջ են դրված չափազանց շատ բաղադրիչներ»,- նշում է Մարենը և Ընդգծում, որ իր կարծիքով, բռնապետերի պարագայում դա ավելի պարզ է, քանի որ բռնապետը մեկ մարդ է, նրա օրոք գործում են միևնույն կանոնները և ամենը զարգանում է շատ ավելի արագ:

Մարենը նշում է, որ անցյալ դարի սկզբին գոյություն ունեին երկու քաղաքական ուժեր՝ լիբերալիզմը և կապիտալիզմը մի կողմում և խորհրդային կոմունիզմը՝ մյուսում: Երկու հզոր հակադրություն, որոնք գործում էին գրեթե միանման մեթոդներով: Նա կարծում է, որ 20-րդ դարում եղավ ոչ շատ երկար մի պահ, երբ գոյակցության գաղափարը հնարավոր թվաց, թեև դա այդպես էլ տեղի չունեցավ: «Կյանքի գաղափարը, որը դրվել է ֆինանսական ռելսերի վրա, հասավ Եվրոպա Եվրամիության ստեղծման պահին»,- ընդգծել է արտիստուհին:

Նա կարծում է, որ այսօր արտիստից է կախված այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք անհրաժեշտ է քաղաքական թատրոնը: Նա կարծում է, որ այդպիսի թատրոն պետությանը հարկավոր չէ: «Ավելին, եթե ֆրանսիական թատրոններում ընթանան գեղեցիկ ներկայացումներ, որոնք վերջին հաշվով ոչինչ չեն փոխում, չեն ստիպում մտածել, դա նույնիսկ լավ է: «Մշակույթի նախարարությունը այսօր դարձել է զբոսաշրջության, հաղորդակցությունների, ժամանցի նախարարություն: Բոլորը զվարճանում են, խորհելու մասին ոչ մեկը չի մտածում և ժամանակ չունի»,- նշում խորեոգրաֆը և ցավով արձանագրում, որ, այնուամնայնիվ, իրավիճակը ավելի է վատանում՝ փողոցնեում մարդիկ են մահանում, աճում է սոցիալական անհավասարությունը, հասարակությունը ետ է զարգանում: «Ինձ թվում է, որ այսպիսի պահերին արտիստները, արվեստագեներն իրավունք չունեն իրեց թույլ տալ պատրաստելու պարզապես գեղեցիկ ներկայացում: Հանդիսատեսին պետք է պահանջներով ու ցնցումներով դուրս հանել հարմարավետության գոտուց:

Ըստ Մարենի կյանքը այնքան էլ մեղեդային չէ: Այն դառնում է ավելի ու ավելի կոշտ: Խորեոգրաֆը իր ներկայացման մեջ հրաժարվել է երաժտությունից և հիմնականում ձայնային ձևավորման մեջ օգտագործում է աղմուկի, չրխկոցի, դղրդյունի և համանման այլ ձայնային ֆոն: Նա նշում է, որ շրջապատում հնչյունները դառնում են ավելի ու ավելի կոշտ և իր հնչյունները նույնպես: Դրանք, «եթե ցանկանում եք,- ասում է Մարենը,- կյանքի արձագանքներն են, նրա ագրեսիվ աղմուկը»: Աղմուկից անտանելի ֆիզիկական ցավ է առաջանում: «Մենք ցանկանում ենք ականջներս խցանել, փակել աչքերս, որպեսի դա չտեսնենք ու լսենք: Ես ցանկանում եմ հանդիսատեսներին հասցնել կատաղության, չարացնել նրանց: Պետք է բարկանալ անտունների տեսքից, որոնք քնում են օդափոխության հորատանցքերում, որպեսզի չմեռնեն ցրտից և ոչ թե թատրոնում: Իսկ նրանց, տեսեք-տեսեք, բարձր է թվում»:

Խորեոգրաֆը ասում է, որ այդ «աղմուկը իր համար ցուցանիշ է: Մարդիկ պատրստ են սարսափելի բաների առաջ փակել աչքերը, չլսել դրանք, նրանք կարծում են, որ թատրոնում պետք է շոյեն իրենց լսողությունը: Բայց ո՞ր օրենքով»,- հարցնում է նա:

Մարենի բեմադրություններում պարին ավելի ու ավելի քիչ տեղ է հատկացվում: Նա նշում է, որ թեև «2017»-ի սկզբում կա շուրջպարերի տեսարան, որը արված է խորեոգրաֆիայի կանոններով, սակայն դրանք այն պարերը չեն, որոնք նա կբեմադրեր նախկինում: «Ինձ այսօր ավելի շատ հետքրքրում է բեմական տարածքը, նրա ներսում առկա հարաբերությունները»,- ասում է նա և ընդգծում, որ մարմնի արձագանքները, նրա բնական շարժը ավելի հետաքրքիր են, քան սովորական պարային շարժումը: 67-ամյա Մարենը կասկածում է, որ դա կապված է իր ծերանալու հետ: «Այսօր իմ հնարավորություններն այլևս այն չեն»,- խոստովանում է նա, սակայն նաև ավելացնում է, որ անցյալի համար չի թախծում, քանի որ այդ ամենը շատ տրամաբանական և բնական անցում է: «Առանց դրամաների»,- ընդգծում է նա:

Նրա կարծիքով ավանդական պարի լեզուն արդեն համոզիչ չէ այսօրվա բոլոր գաղափարները արտահայտելու համար: Նա նշում է, որ մարմնի լեզուն ինքնին համոզիչ է, բայց հետո ամեն ինչ կախված է շարժումից: Սակայն այդ շարժումը ավանդական հասկացողությամբ ամեն ինչ չի ասում, կիսատ է թողնում: Ըստ Մարենի տարբեր մարմինները խոսում են տարբեր բաների մասին: Սակայն այսօր մարմինը կատարյալ ստորացված է, «սանձերը ձգած»: Նա կարծում է, որ վառ մարմիններ, որոնք կարող են ինքնաարտահայտվել, այսօր հատ ու կենտ են: Եվ խոսքը, նույնիսկ, ոչ պրոֆեսիոնալ արտիստների մասին չէ, ասում է խորեոգրաֆը: «Հիշեք նացիստական գերմանիայի մարմինները. երիտասարդ, ձիգ, ուժեղ, մկանուտ: Եվ նայեք հիմա ճարպակալումից, տառապող շրջապատի մարդկանց, որոնք օրեցօր ավելի են շատանում ,- նշում է Մարենը և ավելացնում,- սոցիալական մարմինը թույլ է ու թառամած, և դա նույնպես շատ բան է ասում մեր այսօրվա աշխարհի մասին»:
    Դիտվել է 102 անգամ
    12345678910