Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վագներից և Չայկովսկուց հետո երաժշտություն ստեղծողը «Metallica»-ն է

02.14.2018


Ամերիկյան «Metallica» ռոք համույթը դարձել է «Polar Music Prize» հեղինակավոր երաժշտական մրցանակի դափնեկիր: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Մրցանակային հանձնաժողովը իր ընտրությունը կատարելիս հայտարարել է, որ Վագների և Չայկովսկու ժամանակներից ոչ մեկը, բացի «Metallica» համույթից, չի ստեղծել այնպիսի երաժշտություն, որը լիներ «այդքան ֆիզիկական և եռանդուն» և միաժամանակ այդքան մատչելի:

«Metallica» ռոք համույթը կազմավորվել է 1981թ.-ին: Այն կատարում է սթիլլ-մետալ և հևի-մեթալ ոճի երաժշտություն: Մինչև այսօր համույթը վաճառել է իր ստեղծագործությունները ամփոփող 100 մլն ձայնապնակ:

Բացի «Metallica»-ից այդ մրցանակին է արժանացել նաև Երաժշտության Աֆղանստանի ազգային ինստիտուտը, որն, ըստ մրցութային հանձնաժողովի, «Արժանապատվորեն է օգտագործում երաժշտության իշխանությունը, որպեսզի փոփոխի երիտասարդ մարդկանց կյանքը»:

Երաժշտության Աֆղանստանի ազգային ինստիտուտը հիմնադրվել է 2008թ.-ին, Քաբուլում: Այն կազմված է երկու բաժնից՝ 1. Աֆղանական ժողովրդական երաժշտություն, 2. Դասական արևմտաեվրոպական երաժշտություն: Այն նպատակամղված է երաժշտություն սովորեցնել երեխաներին և պատանիներին, այդ թվում նաև չունևոր ընտանիքներից դուրս եկածներին:

«Polar Music Prize» մրցանակը հիմնադրել է շվեդական հայտնի ABBA համույթի մենեջեր Սթիգ Անդերսենը:

Տեսանյութեր

Դիտվել է 84 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374>>հաջորդ