Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախեցել է, վախենում է նաև հիմա, բայց պետք է անի...

02.16.2018


Մոսկվայի «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովը երկու օր առաջ, փետրվարի14-ին, հանդիսատեսի դատին է ներկայացրել «Ֆալստաֆը և Ուելսի արքայազնը» ֆարսը, որը շեքսպիրյան ողբերգությունների և կատակերգությունների թեմաներով ստեղծված բեմադրություն է: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այս ֆարս-կատակերգությունը ըստ ռեժիսորի մեկնաբանության «վախթանգովյան թատրոնի «Ոչնչից մեծ աղմուկ» հայտնի ներկայացման շարունակությունն է», որի հիմքում կատակերգական իրավիճակներ են: Իրադարձությունների կենտրոնում երկու գլխավոր գործող անձինք են Ֆալստաֆը և Ուելսի արքայազնը: Ներկայացման մեջ Ֆալստաֆը շարունակում է հայտնի կատակասեր հերոսի՝ ծաղրածուի ավանդույթները, իսկ Ուելսի արքայազնի հետ տեղի է ունենում ողբերգական մետամորֆոզներ:

Լեգենդար ռեժիսորը այս թեմային անդրադառնալը բացատրել է այն հանգամանքով, որ «... անհրաժեշտ է գոնե մեկ անգամ, «կենսագրության համար» առնչվել Շեքսպիրին...»: Նա նաև խոստովանել է, համենայնդեպս, ինքն «ամբողջ ժամանակ» վախեցել է, վախենում է նաև հիմա, բայց պետք է անի...

Երբ այս ներկայացման առաջին ընթերցումը պիտի տեղի ունենար, Մարկ Զախարովն իր արտիստներին ասել է. «Լուրջ թատրոնի խաղացանկում, անշուշտ պետք է լինի Շեքսպիր... Ես վախ ունեմ առաջին բառերի հանդեպ, բայց, այնուամենայնիվ, ես կասեմ մեզ, որ Մոսկվայի «Լենկոմ» թատրոնի այս տաղանդավոր խումբը խաղում է Շեքսպիր: Իսկ թե ինչպես նրանք կձևակերպեն իրենց կերպարները ռուսական խաղացանկային թատրոնի ավանդներին համապատասխան, մենք այդ կանենք ընթացքից, բոլորով, միասին: Ես, անշուշտ, ունեմ իմ առաջարկները, որոնք պետք է հարստացվեն ձեր իմպրովիզներով, խոհերով, մտքերով»:
    Դիտվել է 893 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ