Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ճաղատ Ջոկոնդան` քաղցկեղով հիվանդների օժանդակության խորհրդանիշ

11.06.2013


Իտալական «Foundation Art» հիմնադրամի ներկայացուցիչները սկսել են չարորակ ուռուցքով հիվանդ մարդկանց սատար կանգնելու գործընթաց: Բարեգործական նպատակ հետապնդող այս ձեռնարկի համար խորհրդանիշ կծառայի Լեոնարդո դա Վինչիի ճաղատ գլխով Ջոկոնդան: Այդ մասին հաղորդում է «vesti.ru»-ն:

Նախագծի հեղինակները ասում են, որ Մոնա Լիզայի այդ կերպարով ցանկանում են ընդգծել մարդու գեղեցկությունը, որը մնում է անկախ այն բանից, որ նրա արտաքինը կարող է փոփոխությունների ենթարկվել, նշում է իտալական «El Mundo» պարբերականը:

Դա Վինչիի հայտնի գլուխգործոցը կօգտագործվի հանրության ուշադրությունը օնկոլոգիական հիվանդությամբ տառապող մարդկանց վրա հրավիրելու համար:

Նախագծի հեղինակները ասում են, որ իրենց հիմնական մտահղացումը կյանքի գեղեցկությունը ընդգծելը և մինչև վերջին պահը արժանապատվությունը պահպանելու գիտակացման կայացումն է:

Ընկերության կարգախոսն ունի այսպիսի բովանդակություն. «Ուռուցքը փոխել Է ձեր կյանքը, բայց ոչ նրա արժեքը»:

Նախագծի կազմակերպիչները հիվանդներին բժշկական օգնություն են ցուցաբերում անվճար և, եթե պահանջվում է, նաև` ըստ նրանց բնակարանների:

Շուտով այս ակցիայի խորհրդանշանը` ճաղատ Մոնա Լիզան, պլակատի ձևով կհայտնվի երկրի ամենատարբեր բնակավայրերի փողոցների հայտարարությունների տախտակների վրա:
    Դիտվել է 856 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164