Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երբ խանդից անցում է կատարվում երևակայության իրականացման պատկերներին

02.20.2018

«Մոսսովետի» թատրոնը հանդիսատեսի ուշադրությանն է ներկայացրել բելգիացի դրամատուրգ Կրոմմելինկի «Հիանալի եղջյուրակիրը» պիեսը, որը իր ստեղծման ժամանակ՝ 1922թ.-ին, համարվել է դրամատուրգիական նորույթ: Ռուսական թատերական մշակույթում այս գործի բեմադրությունն առավել հաճախ հիշատակվում է Մեյերհոլդի անվան հետ, որը պիեսը դիտարկում էր որպես «բիոմեխանիկայի» իր առաջ քաշած տեսության գործնական նմուշ, որը կարծես հատուկ հաստոցով հղկվել էր 20-րդ դարի առաջին կեսի կատակերգության մեծ վարպետների՝ Պոպովայի, երիտասարդ Իլյինսկու և Բաբանովայի համար: Պահպանվել են նկարագրություններ, թե ինչպես էր այդ դերասանների խաղը հանդիսասրահին ուղղակի նետում գրեթե անզգայացման հասցնող ծիծաղի մեջ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այսօր, այդ նույն պիեսը ռեժիսոր Նինա Չուսովան ներկայացնում է որպես ողբերգական ֆարս:

Երիտասարդ Բրունոն, որը խելքը կորցնելու աստիճան սիրահարված է իր գեղեցկուհի կնոջը՝ Ստելլային, հպարտությամբ ներկայացնում ու ցուցադրում է բոլորին: Բայց ինչ-որ մի ակնթարթ նա նկատում է իր կնոջ վրա նետված օտար տղամարդկային այրվող աչքերով մի հայացք և արագ թափով սահում է դեպի խելակորուսություն: Ցանկանալով լուծել իր նկատմամբ հավատարմությունը պահելու Ստելլայի կասկածները, նա պահանջում է կնոջը իր անկողնում ընդունել գյուղի բոլոր տղամարդկանց, որպեսզի իմանա, չկա՞ արդյոք մեկն ու մեկը, որին կինը կցանկանա թաքցնել իր պոտենցիալ վրեժից և կհրաժարվի ընդունել նրան՝ իրոք սիրահարվածին:

Երիտասարդ ամուսինների համատեղ կյանքը սկզբում իդեալական էր: Բրունոյի կնոջն ուղղված խոսքերը խառնվում էին ծտերի ծլվլոցին, նրանց տան պատերը ստանում են ծաղկունք ապրող այգու գույներ...

Սակայն, երբ սարսափելի կասկածը թափանցում է Բրունոյի մեջ, տան պատերի վրա հայտնվում են ճաքեր և այն փշուր-փշուր թափվում է, ապա դրանցում հայտնվում են տարբեր միջատների տեսագրություններ....

Խանդը սպանել է Բրունոյի ողջախոհությունը և Ստելլան համաձայնվում է անհավատարմության առաջարկությանը, երբ Բրունոն նրան համոզում է, որ հենց միայն այդպես նա կկարողանա իրեն օգնել...

Այսպես ամուսիններն իրենց տունը վերածում են վարագույրով վարիետեյի, որի ետևում կնոջ հետ զվարճանում են հերթի կանգնած այցելուները:

Խզված ձայնով և հոգնատանջ Ստելլան ոչ մեկի չի նկատում, բացի Բրունոյից, իսկ ամուսինը նուրբ համբուրում է կնոջը՝ ժխտելով աչքի առաջ տեղի ունեցած դավաճանությունը և, միաժամանակ, մոլոգարի պես փնտրում է երևակայական սիրեկանին...







Լուսանկարներն՝ ըստ հղման աղբյուրի
    Դիտվել է 981 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ