Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նոր կոռուպցիոն սկանդալ, այս անգամ մեկ այլ հայտնի թատրոնում

02.21.2018

Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Սանկտ-Պետերբուրգի Ակադեմիական փոքր թատրոնի-Եվրոպայի թատրոնի նոր բեմի նախագծման աշխատանքների համար հատկացված պետական ֆինանսավորումից 45 մլն ռուբլի է հափշտակվել մի խումբ մարդկանց կողմից: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Նոր բեմը, որը գտնվում է 7 հարկանի շենքում ընդհանուր առմամբ պետք է ունենա 23.5 հազար քառակուսի մետր մակերես: Շինարարության ավարտը նախատեսված է 2018թ.-ի մայիսին: Սակայն այժմ այդ ժամկետը փոխել են: Շենքը կշահագործվի 2019թ.-ի վերջին:

Հարուցվել է քրեական գործ: Կան ձերբակալվածներ, որոնց անունները իրավապահ կառույցը չի նշում:

Թատրոնի մամլո ծառայությունից տեղեկացրել են, որ կոռուպցիոն աղմուկը թատրոնի հետ ուղղակի կապ չունի, քանի որ թատրոնը դաշնային ենթակայության է, իսկ շինարարության պատվիրատուն մշակույթի նախարարության համապատասխան դեպարտամենտն է, որն էլ վերահսկում է բյուջեի միջոցների բաշխումը և շինարարության ընթացքը:

Սա նշանակում է, որ այս աղմկահարույց գործը որևէ առնչություն չունի թատրոնի նշանավոր ղեկավար Լև Դոդինի հետ: Խոսքը վերաբերում է միմյանց հաջորդած մի քանի կապալառու կազմակերպություններին:

Ավելացնենք, որ նոր բեմի հայեցակարգի հեղինակը Լև Դոդինն է, որն էլ թատրոնի նկարիչ Ալեքսանդր Բորովսկու հետ մշակել և վերջնական տեսքի է բերել իր երևակայած նոր բեմը:
    Դիտվել է 115 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388>>հաջորդ