Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դրվագը, որում հանդես է գալիս միլիարդատերը

02.22.2018


«Microsoft» ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսը կլրացնի այն հայտնիների ցանկը, որոնք նկարահանվել են ԱՄՆ-ում ժողովրդայնություն վայելող «Մեծ պայթյունի տեսություն» պաշտամունքային հեռուստասերիալում: Այդ մասին «cbs.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Դրվագը, որում հանդես է գալիս միլիարդատերը կհեռարձակվի մարտ ամսին: Սյուժեի համաձայն Գեյթսը հայտնվում է ֆիլմի հերոսուհի Փենիի աշխատավայրում, իսկ մյուս հերոսները՝ Շելդոնը, Լեոնարդը, Հովարդը և Ռաջը փորձում են հանդիպել IT ոլորտի լեգենդի հետ:

Ասենք, որ այս սերիալում արդեն նկարահանվել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Սթիվեն Հոկինգը, Իլոն Մասքը, Լեոնարդ Նիմոյը, Բազ Օլդրինը և ուրիշներ:

«Մեծ պայթյունի տեսություն» ֆիլմը կապույտ էկրաններին առաջին անգամ երևացել է 2007թ.-ին: Այսօր արդեն ընթանում է այդ հռչակավոր կինոնկարի 11-րդ սեզոնը: Սերիալն առայժմ երկարաձգվել է մինչև 2019թ.-ն:
Գեյթսը հեռուստատեսությունում առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս: 2001թ.-ին նա խաղացել է ինքն իր դերը՝ «Ֆրեյզեր» սիթքոմում:
    Դիտվել է 328 անգամ