Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գիտականորեն հիմնավորվել է, որ հեռուստասերիալը առաջացնում է երակների խցանում

02.23.2018

Ալկոհոլ ըմբոշխնելով սերիալ դիտելը կարող է ոչ միայն վնասել առողջությունը, այլև մահացու վտանգի պատճառ դառնալ: Այսպիսի եզրակացության են հանգել ԱՄՆ-ի Մինեսոթա նահանգի Մինեապոլիս քաղաքի հետազոտական համալսարանի մասնագետները: Ըստ նրանց, խմիչք օգտագործելով սերիալների դիտման ժամանակ մեծանում է արյունատար երակներում խցանման երևույթների առաջացման վտանգը: Այդ մասին «deadline.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հետազոտութանը մասնակցել են 24 տարեկանից բարձր 15 հազար մարդ: Նրանց բաժանել են չորս խմբի՝ ըստ սերիալների նկատմամբ կախվածության՝ 1. Երբեք հեռուստացույց չեն դիտում, 2. Երբեմն դիտում են, 3. Հաճախ են դիտում, 4.Շատ են դիտում:

Ինչպես պարզվել է, ալկոհոլ խմելով սերիալ դիտողներ մոտ խցանում (տրոմբոզ) առաջանալու հավանականության աստիճանը 1,7 անգամ ավելի բարձր է, քան մյուս երեք տարբերակներում գտնվողների մոտ:

Համաձայն հետազոտության արդյունքների, արյունատար անօթների խցանման ռիսկայնության աստիճանը մեծ է հատկապես 60 –նն անց և ավելի հասակավոր մարդկանց համար: Մոտավոր տվյալներով, ԱՄՆ-ում այդ հիվանդությամբ տարեկան տառապում է 300 հազար մարդ:

«Նույնիսկ այն մարդիկ, որոնց հատուկ է ֆիզիկական ակտիվությունը, պետք է զգուշորեն վարվեն այնպիսի նստակյաց «զբաղմուններին», ինչպիսին է հեռուստացույց դիտելը»,- ասել է համալսարանի հետազոտող թիմի ղեկավար Յասուհիքո Քուբոթան:

Հավելենք, որ 2015 թ.-ին Հոլանդիայի Լեյդեն քաղաքի բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ իրոք, սարսափի ֆիլմերի ազդեցության տակ երակներում նկատվում է արյան թանձրացում, որը կարող է իրական վնաս հասցնել առողջությանը: Նրանք պարզել են, որ այդպիսի ֆիլմերի դիտման ժամանակ արյան բաղադրության մեջ սպիտակ գնդիկների ավելացում է դիտարկվում: Այդպես օրգանիզմը նախապատրաստվում է արյան կորստին՝ մարդուն սպառնացող վտանգի դեպքում:
    Դիտվել է 128 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389>>հաջորդ