Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտարարվել է «Օսկարի» թեկնածու 19 անիմացիոն ֆիլմերի անվանացանկը

11.07.2013

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության պաշտոնական կայքում հրապարակվել են այդ պատվավոր մրցանակի հավանական թեկնածու մուլտֆիլմերի անվանումները: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

Լոնգ լիստի (երկար ցուցակի) մեջ գրանցվել է 19 անիմացիոն ֆիլմ: Դրանք են. «Ամպամածություն կոլոլակների հնարավորությունների հետ-2 » (Cloudy with a Chance of Meatballs, «Քրուդս ընտանիքը» (The Croods), «Էպիքը» (Epic), «Էրնսթը և Սելեսթինան: Մկնիկի և արջի արկածները»(Ernest and Celestine), «Կրկնօրինակը»(The Fake), «Հնդկահավեր: Ետ` դեպի ապագա»(Free Birds), «Սառը սիրտը»(Frozen), «Կհումբա»(Khumba), «Սարիլա: Կորուսյալ հող»(The Legend of Sarila), «Նամակ Մոմոյի համար»(A Letter to Momo), «Հրեշների համալսարան»(Monsters University), «Առաքյալը»(O Apostolo), «Ինքնաթիռներ» (Planes), «Կախարդուհի Մադոկա Մահիկա-3»(Puella Magi Madoka Magica the Movie - Rebellion), «Ռիո 2096: Սեր և կատաղություն»(Rio: 2096 A Story of Love and Fury), «Սմուրֆիկներ-2»(The Smurfs 2), «Տուրբո» (Turbo):

Ցուցակում ընդգրկված է նաև ճապոնացի ռեժիսոր Հայաո Միյաձակայի «Քամին ուժեղանում է» (The Wind Rises) աշխատանքը: Նշենք, որ այս ռեժիսորը այս տարի հայտարարեց, որ ինքը հեռանում է մուլտիպլիկացիայից:

Ֆիլմերից որոշները դեռ չեն անցել մրցույթի որակավորման գործընթացով: Մասնավորապես դրանք չեն կատարել կինովարձույթի պահանջները: Բացի այդ, հաղորդվում է, որ անիմացիայի կարգավիճակով հանձնված շատ ժապավեններ կարող են մրցանակի հավակնել նաև այլ անվանակարգերում, ներառյալ` «Լավագույն ֆիլ» անվանակարգը:

«Օսկարի» մրցանակաբաշխությունը կկայանա 2014թ.-ի մարտի 2-ին, Լոս-Անջելոսում: 24 անվանակարգերում մրցանակների թեկնածուները կհայտարարվեն հունվարի 16-ին:

Արարողությունը կվարի հեռուստահաղորդավար և դերասանուհի Էլլեն Դեջեներեսը: Արդեն հայտնի է, որ Ջին Հերշլոթի անվան պատվավոր պարգևը կհանձնվի Անջելինա Ջոուլիին:
    Դիտվել է 603 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413