Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոն այցելելուց առաջ գնալ յոգայի կամ մեդիտացիայի կուրսերի

02.23.2018


Այսօր՝ փետրվարի 23-ին, Մոսկվայի «Պրակտիկա» թատրոնում ABC լաբորատորիան առաջին անգամ կներկայացնի «Սև ծով» ներկացում-առակներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Ներկայացման մեջ գլխավոր հերոսը ճամփորդում է փոխաբերական Սև ծովում: Նա ինքնափնտրտուքների մեջ է, նրա մոտ հավատի ճգնաժամ է, ընթանում է պայքար գայթակղությունների և վախերի դեմ, իրար են հաջորդում կասկածները, կուռքեր են ստեղծվում և կործանվում:

Ըստ ներկայացման ռեժիսոր Կիրիլ Վիտոպտովի առանց բառերի այս ներկայացման հիմքում մարդկային ճանապարհի պատմությունն է՝ փախուստը սեփական տնից, զրկանքները, երկրային սերը, հագեցումը, մենամարտը հոգևոր ուսուցչի հետ: Յուրաքանչյուր տեսարանում հերոսին սպասում են նոր փոխակերպումներ, և փորձերը՝ դուրս գալու դեպի փոխաբերական Սև ծով, դեպի իմաստի ձեռքբերում: Այս ճանապարհին հերոսին ուղեկցում են տիկնիկները և դրանց շարժման մեջ դնող դերասանները, որոնք փոփոխվում են էությամբ և վերածվում այն աշխարհի կարևոր մասի, որտեղ ապրել է հերոսը:

Ասենք, որ ներկայացումը հարուստ է ժողովրդական առակներով, արևելյան փորձառությունների խորհուրդներով, տարբեր փիլիսոփայական ուսմունքներով ու Նիցշեի տեսություններով, որոնց համաձուլվածքից ձևավորվել է «հորիզոնական ներկայացման» ակնառու մի օրինակ:

Ներկայացումը առավելագույնս բաց է հանդիստեսի մեկնաբանությունների առջև և պահանջում է ներգրավվածություն: Իսկ որպեսզի դա կայանա, բեմադրության հեղինակները խորհուրդ են տալիս գնալ յոգայի կամ մեդիտացիայի կուրսեր՝ թատրոն այցելելուց առաջ: Իսկ եթե յոգիզմը կամ մեդիտացիան անհնար է, ապա, ծայրահեղ դեպքում, անհրաժեշտ է հիշել մանկությունը:
    Դիտվել է 154 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298>>հաջորդ