Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հաղթել է ինտիմության, գեղեցկության և ուրիշին գրավելու գաղափարների մասին ֆիլմը

02.26.2018

Բեռլինի 68-րդ միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել և գլխավոր՝ «Ոսկե արջ» մրցանակին արժանացել ռումինացի կինոռեժիսոր Ադինա Պինտիլիեի «Չդիպչես ինձ» ֆիլմը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Ֆիլմի առարկան մի քանի մարդկանց սեռական շնորհների ուսումնասիրությունն է, որոնք այդ ձևով փորձում են ավելի լավ ճանաչել սեփական անձը: Սա կինռեժիսորի դեբյուտային ֆիլմն է:

Պինտիլիեն հայտարարել է, որ կինոնկարն իր մարտահրավերն է հանդիսատեսին, որպեսզի վերջինս վերանայի ինտիմության, գեղեցկության և այն բանի մասին սեփական գաղափարները, որը կոչվում է գրավել ուրիշին:

«Ինձ շատ հետաքրքիր էր դիտել, թե ինչպես են արձագանքում մամուլն ու հանդիսատեսը, որովհետև ֆիլմը երկխոսության հրավեր է»,- ասել է կինոնկարի հեղինակը:

Նա նկատել է, որ մարդկանց արձագանքը շատ տարբեր էր և կախված է եղել այն բանից, թե նրանցից յուրաքանչյուրի մեջ ֆիլմը հատկապես ինչպիսի լարերի է դիպչում:

«Սա կարծես մի հայելի է, որը տալիս ենք մարդուն, որպեսզի այնտեղ տեսնի իր հնարավորությունները: Ես կարծում եմ, որ շատերի համար կինոնկարը անհարմարավետ կթվա»,- ասել է «Բեռլինալե-2018»-ի հաղթող կինոռեժիսորը:

Ասենք, որ նշանակալից գեղարվեստական ներդրման համար 68-րդ Բեռլինալեի «Արծաթե արջերից» մեկը բաժին է հասել ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսեյ Գերմանի «Դովլաթով» ֆիլմին: Այն անդրադառնում է հայ և հրեա ծնողների զավակ, լրագրող և գրող Սերգեյ Դովլաթովի կյանքի մի քանի դրվագների, որոնք տեղի են ունեցել 1970-ականներին:
    Դիտվել է 134 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388>>հաջորդ