Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Օսկարի» հավակնորդ ֆիլմի հեղինակները մեղադրվում են գրագողության մեջ

02.26.2018


Ամերիկացի գրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Փոլ Զինդելի հարազատները դատի են տվել կինոակադեմիայի «Օսկար 2018» մրցանակաբաշխությանը 13 անվանակարգերում հաղթողի հավակնություններ ներկայացրած «Ջրի ձևը» ֆիլմի ռեժիսոր Գիլերմո դել Թորոյին՝ նրան մեղադրելով գրագողության մեջ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «runyweb.com»-ին:

Դրամատուրգի որդին, Դևիդն ապացուցում է, որ Թորոյի ֆիլմը ակնհայտ նմանություն ունի այն պիեսի հետ, որը նրա հայրը ստեղծել է դեռևս 1969թ.-ին:

Գիլերմո դել Թորոյի և Վանեսա Թեյլորի հեղինակած սցենարը ներկայացնում է մի աղջկա պատմություն, որը սիրահարվում է ամազոնյան երկկենցաղին և փորձում է նրան փրկել՝ զինվորական մի գաղտնի լաբորատորիայում թաքցնելով:

Փոլ Զինդելի պիեսում, որի վերնագիրն է «Թույլ տուր լսել քո շշուկը» և 50 տարի առաջ ներկայացվել է հեռուստաթատրոնի ձևաչափով, նույնպես ներկայացվում է մի աղջկա մասին պատում, որը հավաքարարուհի է լաբորատորիայում, սիրահարվում է ծովային մի էակի և փորձում է փրկել նրան:

«Ֆիլմը վերապատմում է այն պատմությունը, որը շատ բաներով նույնական է պիեսում շարադրվածին»,- պնդում են Զինդելի փաստաբանները և ընդգծում, որ դա այնքան ակնհայտ է, որ այն անտեսելն անհնար է:

Դատական հայցում նաև նշվում է, որ ֆիլմում գործողությունները ծավալվում են 1960-ական թվականներին, սառը պատերազմի ժամանակ, դրա և պիեսի կերպարները շատ բաներով նման են իրար:

«Fox Searchlight» ստուդիան, որը քննել է բողոքը, պիեսի հեղինակի որդուն մեղադրել է իր հայցը ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության ավարտման փուլի ժամանակ դիտավորյալ ներկայացնելու մեջ և պատրաստակամություն է հայտնել պաշտպանել Թորոյին:

Հիշեցնենք, որ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը կայանալու է առաջիկա կիրակի՝ մարտի 4-ի լույս 5-ի գիշերը, Երևանի ժամանակով ժամը 03:00-ին: «Ջրի ձևը» ֆիլմը, ներկայացված 13 անվանակարգերի թվում, հավակնում է նաև արժանանալ «Լավագույն սցենար», կոչմանը:





Այս թեմայով այլ հղումներ-1




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի
    Դիտվել է 880 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ