Դերասանները հոնորար չպետք է ստանան բյուջեից 02.27.2018
Ռուսաստանի պետական դումայի հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկու ղեկավարությամբ գործող Լիբերալ դեմոկրատական կուսակցության պատգամավոր Իվան Սուխարևը պաշտոնապես դիմել է երկրի Մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն՝ խնդրելով դիտարկել այն հնարավորությունը, որ պետական ֆինանսավորմամբ պատրաստվող ֆիլմերում արգելվի նկարահանել այն դերասաններին, որոնք « անբարեհաճ են արտահայտվել իրենց ժողովրդի մասին»:
Պատգամավորը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությանը քննադատող դերասանները հոնորար չպետք է ստանան բյուջեից: Նա գտնում է, որ նման արտիստներն իրենք պետք է հրաժարվեն պետական միջոցներով պատրաստվող ֆիլմերում նկարահանվելու գաղափարից: Սուխարևը կոչ է անում այդ տեսանկյունից առավել ուշադիր ընտրություն կատարել դերասանների միջև: Իսկ մերժվածներին խորհուրդ է տալիս նկարահանվել այն երկրներում, որտեղ արտագաղթել ու բնակվում են: Այդպիսի դերասաններին նա խորհուրդ է տալիս նկարահանվել հեղինակային ֆիլմերում:
Այսպիսին է Ռուսաստանի պետդումայի պատգամավորի արձագանքը այդ երկրից հեռացած դերասան Ալեքսանդր Սերեբրյակովի վերջերս արտահայտած այն մտքին, որ ըստ նրա «եթե հեռանաս Մոսկվայից 30, 50, 70 կմ» ապա կհանդիպես 90-ական թվականների կյանքի շատ տարրերի: Դերասանը ցավով արձանագրել է, որ «այսպես, թե այնպես, մինչև այժմ գիտելիքները, շրջահայացությունը, ձեռներեցությունը, արժանապատվությունը չեն հանդիսանում ազգային գաղափարի գերակայություն: Ազգային գաղափար է հանդիսանում ուժը, հանդգնությունը և գռեհիկությունը»,- ասել է Սերեբրյակովը:
Այս թեմայով այլ հղումներ-1