Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այստեղ են առաջինը առաջարկել ստեղծագործական բացարձակ ազատություն

03.01.2018

Ռուսաստանցի կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը հեռուստասերիալ կնկարահանի ամերիկյան «Paramount Television» ընկերության համար: Հատկանշական է, որ ռեժիսորի պնդմամբ սերիալը նկարահանվելու է ռուսերեն լեզվով: Սա առաջին դեպքն է, երբ խոշոր միջազգային ստուդիան կինո է նկարահանելու ռուսերեն լեզվով: Այդ մասին տեղեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «vedomosti.ru»-ին:

Այս հնարավորությունը ռուսաստանցի ռեժիսորը ստացել է շնորհիվ այն բանի, որ վերջին մի քանի տարիներին ուղղակի իր յուրօրինակ կինոմտածողությամբ կարողացել է գրավել ամերիկյան կինոինդուստրիայի շատ պրոֆեսիոնալների ուշադրությունը: «Շնորհիվ այնպիսի ֆիլմերի միջազգային հաջողության, ինչպիսիք «Լևիֆան»-ը և «Անսերր»-ն են, մենք բազմաթիվ խոշոր ընկերություններից ստացանք սերիալ նկարահանելու շատ առաջարկություններ»,- հայտարարել է Ալեքսանդր Ռոդնյանսկին, ով ինչպես նախորդ դեպքերում, այնպես էլ այս պարագայում հանդես է գալիս որպես նախագծի գործադիր տնօրեն:

Զվյագինցևն այդ առաջարկություններից նախընտրել է ««Paramount»-ի հատ համագործակցությունը, քանի որ հենց այստեղ են առաջինը առաջարկել ստեղծագործական բացարձակ ազատություն և համաձայնվել են, որ նկարահանումները իրականացվեն ռուսերեն լեզվով:

Ասենք, որ սերիալը հենված է լինելու Զվյագինցևի ֆիլմերի հիմնական սյուժետային գծերից մեկի վրա: Այլ բան նախագծի վերաբերյալ առայժմ չի բացահայտվում: Անդրեյ Զվյագինցևը սերիալի առաջին սեզոնում նախատեսված 10 դրվագներից կնկարահանի առաջին երկուսը: Թե ով կլինի մնացած դրվագների բեմադրիչը, առայժմ անհայտ է:

Ավելացնենք, որ Անդրեյ Զվյագինցևի «Անսեր» ֆիլմը ընդգրկված է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար-2018» մրցանակաբաշխության կարճ ցուցակում՝ Լավագույն արտասահմանյան լեզվով ֆիլմ» անվանակարգում: «Օսկար-2018» մրցանակաբաշխությունը կայանալու է առաջիկա կիրակի, երբ երևանում վաղ առավոտկլինի՝ մարտի 4-ի լույս 5-ի գիշերը:




Այս թեմայով այլ հղումներ-1





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 87 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374>>հաջորդ