Հայ նկարչի անհատականության կնիքը 03.02.2018
Մոսկվայում, Տրետյակովյան պատկերասրահում բացվել է ռուսաստանում բնակվող ծագումով հայ քանդակագործ և նկարիչ Նիկողայոս (Նիկոլայ) Նիկողոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Որպես քանդակագործ լայն հանրությանը հայտնի արվեստագետն այս ցուցադրանքում ներկայանում է նաև որպես գեղանկարիչ:
Ընդհանուր առմամբ ցուցահանդեսում ներկայացված է 120 ստեղծագործություն, որոնց թվում նաև Տրետյակովյան պատկերասրահի հավաքածո հանդիսացող մի շարք քանդակներ, ինչպես նաև 60 գեղանկար, 10 գրաֆիկական թերթեր և 50 քանդակ, որոնք այստեղ են բերվել Նիկոյի պատկերասրահից: Կան նաև որոշ գործեր, որոնք բերվել են հեղինակի երևանյան հավաքածոյից:
Ցուցահանդեսը ընդգրկում է վարպետի անցած 75-ամյա ստեղծագործական ուղին:
Նիկողոսյանի քանդակագործական աշխատանքներից հայտնի են հատկապես նրա կերտած մոնումենտալ կերպարները, Մոսկվայի Կուդրինի հրապարակում գտնվող բազմահարկ շենքի ճակատին արված ճարտարապետական համալիրը, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի Գիտության և մշակույթի պալատի քանդակագործական ձևավորումը, Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի (Երևան) և Ավետիք Իսահակյանի (Գյումրի) հուշարձանները և այլն:
Նիկողոսյանի գեղանկարների և գրաֆիկական աշխատանքների հիմնական թեման մեր ժամանակակցի դիմանկարն է: Պոռթքուն, արտահայտիչ աշխատանքները իրենց վրա կրում են նկարչի անհատականության կնիքը: Դրանցում զգացվում է որոնող և փորձարարությունից չվախեցող արվեստագետի անհատականությունը և ուժը: